Ալանները Վրաց աշխարհի կեսն իրենց կողմը ձգելով՝սփռվում են մեր երկրում:Արտաշեսը ժողովում է իր զորքը,և պատերազմ է սկսվում:Ալանները Կուր գետի հյուսիսային ափին զորք են կանգնեցնում:Արտաշեսը իր զորքը բանակում է հարավային մասում:Արտաշեսը գերության է վերցնում ալանների թագավորի որդուն:Ալանները հաշտությու են խնդրում,սակայն մերժվում են:Ալանների թագավորի դուստրը գնում է մի բարձրավանդակ տեղ և խնդրում Արտաշեսին ազատել եղբորը:Արտաշեսը սիրահարվում է և կնության առաջարկ անում:Ալանները չեն համաձայնվում:Արտաշեսը ձգում է ոսկեօղ շիկափոկ պարանը և ալանաց օրիորդին իր սահմանն է հասցնում՝ալաններին ոսկի ու կաշի տրամադրելով:Սաթենիկը Արտավազդ անունով տղա է պարգևում Արտաշեսին,ով շա՜տ ինքնահավն մարդ է մեծանում:Արտաշեսը հիվանդանում է ու անկողին ընկնում:Նա թագավորեց քառասուն և մեկ տարի՝հավատարիմ մնալով իր հայ ժողովրդին Արտավազդը հալածում է իր եղբայրներին,տեղահան է անում՝թողնելով միայն Տիրանին:Մի անգամ Արտաշատ քաղաքում կինճեր և էշեր որսալիս՝նա ընկնում է փոսի մեջ և անհետ կորում:Կա վարկած,որ կանայք նրան կախարդել են,մեկ այլ,որ քարանձավում շղթայակապ ընկած է,երկու շուն կրծում են կապերը,իսկ դարբինները կռանով հարվածելով ամրացնում են:Ինձ թվում է՝նա ծնունդից ի վեր մոլորությամբ ապրել,մինչև որ մոլորությամբ մահացել է:
«Արտաշես և Արտավազդ» առասպել
