Նահապետ Քուչակի ծնունդը ենթադրաբար դրվում է 1490-ական թվականների սկզբներին, իսկ մահը, համաձայն հայրենի գյուղի սուրբ Թեոդորոս եկեղեցու պատի տակ պահպանված շիրմաքարի արձանագրության, եղել է 1592 թվականին։ Այս ժամկետները լիովին համընկնում են իր հասակի մասին նրա թողած հիշատակարանի բովանդակությանը։
Ես Քուչակս եմ վանեցի,
Ի գեղէն Խառակոնիսայ,
Լըցեր եմ հարիւր տարին,
Էլ չի գար մտքիկս ի վերայ….
Քուչակի մասին միջնադարում ստեղծվել են տարբեր ավանդություններ։ Ըստ դրանցից մեկի՝ Քուչակն իր երգերի մոգական զորությամբ բուժել է թուրքական սուլթանի՝ անբուժելի հիվանդությամբ տառապող տիկնոջը, որի համար սուլթանը, Քուչակի ցանկությամբ, Կոստանդնուպոլսից մինչև Խառակոնիս կառուցել է տվել յոթ կամուրջ, յոթ եկեղեցի և յոթ մզկիթ։ Համաձայն մեկ ուրիշ ավանդության՝ Նահապետ Քուչակն իր համագյուղացիներին հրավիրում է գյուղի եկեղեցու մոտ, իսկ ինքը, բարձրանալով վանքի կատարը, ասում է, թե իրեն ցած է նետելու, որտեղ ընկնի, այնտեղ էլ թող թաղեն իրեն։ Գյուղացիները, կարծելով, թե նա կատակ է անում, չեն հավատում նրա խոսքին։ Իսկ նա իսկույն ցած է նետվում ու մեռնում։ Ընկած տեղն էլ՝ եկեղեցու պատի տակ, թաղում են նրան։
Հայրեն
Հայկական միջնադարյան ժողովրդական տաղաչափության տեսակներից մեկը։ Բաղկացած է չորս 15 վանկանի տողից, նույնահանգ է։ Երբեմն տողերը երկատվում են (7-8 վանկ), գրվում ութ տողով։ Հայրենների սովորական թեմաներն են սերը, բերկրանքը, պանդխտությունըխաղաղություն և այլն։ Հայրենները մեծ հետք են թողել հայ բանաստեղծական արվեստի վրա։ Դրանց նմանությամբ և անվանումով գրել են հայ միջնադարյան բանաստեղծներ, որոնցից ամենանշանավորը Նահապետ Քուչակն է։
***Մանկտի՛ք, ձեր արեւն ասեմ, որ սիրուն՝ քարըն չի դիմնայ..***
Երբ որ ես պըզտիկ էի,
կանչէին ինձ ոսկի տղայ.
Մեծցա, սիրու տէր եղայ,
երեսիս գոյնըն կու գընայ.
-Մանկտի՛ք, ձեր արեւն ասեմ,
որ սիրուն՝ քարըն չի դիմնայ.
Սիրուն՝ քար ւ’երկաթ պիտի,
պողպատէ դըռնակն ի վերայ:
Հայրեներ սիրո մասին
***
Քանի՜ ու քանի՜ ասեմ,
վարդ մի՛ սիրեր, փուշ ունի,
Գընա՝ մանուշակ սիրէ,
փուշ չունի, անուշ հոտ ունի,
Վարդըն բացուած մի՛ սիրեր,
որ գայ ի ծոցըդ թառամի,
Վարդըն պուլպուլիկ սիրէ,
որ գայ ի ծոցըդ ու բացուի։
***
Քուչակի հայրեններն ապշեցնում են իրենց բյուրեղացած սեղմությամբ, անակնկալ ու անսպասելի ավարտով, անչափ հյութեղ բանաստեղծական պատկերներով: Նա չէր ընդունում սերը դրամով՝ այն պետք է լիներ գրամ-գրամ շաքարով:
Չարենցի բնորոշումը Քուչակին
Եղիշե Չարենցը իր <<ես իմ անուշ հայաստանի>> բանաստեղծությունում բնորոշել է Չարենցին։
Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։