Հայկական լեռնաշխարհ

  • Ըստ ձեզ ինչպե՞ս է բնորոշվում «Հայրենիք» եզրույթը
  • Ըստ դասագրքերի «Հայրենիքը» այն վայրն է, որտեղ ազգը դարեր շարունակ ապրում է, ստեղծում մշակութային արժեքներ և կերտում իր պատմությունը։ Ըստ իս «Հայրենիք» հասկացությունը կարելի է շատ տարբեր ձևերով ընկալել։ Հայրենիք է կարող համարվել այն վայրը, որի հետ դու հոգեպես կապված ես, կամ այն երկիրը, որում ծնվել ես կամ ունես այդտեղից արմատներ։ Սակայն, որպես կոնկրետ պատասխան կարող եմ ասել, որ Հայրենիք է համարվում այն երկիրը, այն ազգի ապրելավայրը, որի պատմությունը մարդը համարում է իր պատմությունը։ Այսինքն, ժողովրդի ապրած ամենաբարդ փուլերը ընդունող, իրենը համարող մարդը կարող է տվայլ երկիրը համարել իր Հայրենիքը։
  • Հայկական Լեռնաշխարհն ինչպիսի՞ առանձնահատկություններ ունի
  • Հայկական Լեռնաշխարհը գլխավորապես ունի լեռնային տեղանք։ Կան բազմաթիվ բարձր լեռնաշղթաներ, ինչպես նաև հովիտներ, դաշտեր ու սարահարթեր։ Հայկական լեռնաշխարհը հիշատակվել է Աստվածաշնչում՝ համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանը հանգրվանեց Արարատի գագաթին։ Արարատը քրիստոնյաների, առաջին հերթին՝ հայերի համար համարվում է սրբազան լեռ։ Հայկական լեռնաշխարհի բնության առանձնահատկություններից է բազմաթիվ մեծ ու փոքր գետերի առկայությունը(Եփրատ, Տիգրիս, Արաքս, Ճորոխ, Կուր և այլն)։ Հայկական լեռնաշխարհում նշանավոր են Արարատյան, Մշո, Կարնո, Ալաշկերտի, Շիրակի և այլ դաշտեր։
  • Քանի՞ երկրների տարածքում է գտնվում Հայկական լեռնաշխարհի տարածքը
  • Հայկական լեռնաշխարհի տարածքը գտնվում է Հայաստանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքներում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s