Բուդիզմ

Բուդդիզմի՝ բուդդայականության, հիմնադիրը Սիդհարթա Գաուտաման է՝ Բուդդան: Բուդդայականության թվագրումը սկսվում է մ. թ. ա. V-րդ դարից: Բուդդա բառը սանակրիտական ծագում ունի և նշանակում է պայծառացած: 

  Բուդդայականությունը ի տարբերություն մյուս կրոնների մերժում է Աստծո նախաստեղծությունը, հոգու անմահությունը, ինչպես նաև դժոխքն ու դրախտը: 

  Բուդդիզմը հիմնված է չորս պնդումների վրա՝

1 Կյանքը տառապանք է.

2 Տառապանքների պատճառը ցանկություններն են.

3 Հարկավոր է պայքարել այդ ցանկությունների դեմ և ոչնչացնել դրանք.

4 Գոյություն ունի ութմասնյա ուղի, որին հետևելով կարելի է հասնել տառապանքների վերացման՝ նիրվանայի:

  Ութմասնյա ուղին հիմնված է ճշմարտության վրա՝ ճշմարիտ խոսք, ճշմարիտ միտք, ճշմարիտ գործ, ճշմարիտ կենսակերպ, մտքի ճշմարիտ ուղորդում…

  Այս ամենն անցնելով, համաձայն ութմասնյա ուղու, մարդը ձեռք է բերում հավասարակշռված հանգիստ հոգեվիճակ:

  Նիրվանային հասնում են մեդիտացիայի միջոցով:

  Համաձայն Բուդդայականության, մարդն անընդհատ վերածնվում է: Եթե նա նախկին կյանքում եղել է ճշմարտության ճանապարհի վրա, ապա նրա գործը, դրական է համարվում և նա վերածնվում է հարուստ, երջանիկ ու առողջ, իսկ բացասական կառմայի դեպքում նա նոր կյանքում կլինի միջատ, որևէ կենդանի կամ առարկա….

  Բուդդիզմի հիմքում ընկած է անհատի ով և ինչպիսին լինելը նրա կյանքի ընթացքում, գնահատվում է նրա արարքները և ըստ այդմ նա ստանում է իրեն արդարացիորեն հասնող նոր կյանքը: Այլ կերպ ասած Բուդդիզմը մերժում է ճակատագրի որոշիչ դերը մարդու կյանքում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s