Սիրադեղյանական ընթերցումներ

Սերն այն ամենամաքուր ու իրական զգացումն է, որ այն ապրողին կարող է երևակայության աշխարհ տեղափոխել։ Յուրաքանչյուրս էլ մեր կյանքում այն զգալու ենք կամ զգացել ենք, կարևորը գնահատելն է այդ, զգալ դրա իրական ու հարատև լինելը։ Քանի որ այսօր սիրահարվելն ու սիրելը շատ չեն տարբերակում, և հետագայում խճճվում են այս պարզ զգացումների հորձանուտում։ Ինձ համար սերը տարիք չունի, և չեմ հասկանում այն մարդկանց՝ ովքեր կարող են տարբերություն դնել պատանու և մեծահասակ մարդու զգացմունքների միջև։ Մենք անկախ մեր տարիքից ապրում ենք էմոցիաներ, որ այդ պահին գերագնահատում ենք, ամենաարժեքավորն ու կարևոր դասում։ Եվ որոնց համար էլ կարելի է գնալ «թաղի կռվին»…