Հայաստանը Ք.ա. VII դարավերջից մինչև Ք.ա. 330-ական թվականները

1.Ե՞րբ և Հայկական լեռնաշխարհի ո՞ր հատվածում էր վերականգնվել Սկայորդու իշխանությունը: Սեպագիր աղբյուրներում ի՞նչ անունով էր հիշատակվում այդ իշխանությունը:

Մ․թ․ա․ VII դարի առաջին կեսին Սեպագիր արձանագրություններում վերականգնվում է Սկայորդու իշխանությունը, որը հիշատակվում է պետական կազմավորում՝ Արմե-Շուբրիա անվանումով։

2.Ներկայացրե՛ք Պարույր Սկայորդու քաղաքական գործունեությունը։

Գհակալել է մ.թ.ա. 612–585 թթ.-ին։

Պարույրն ակտիվորեն ներքաշվում է Առաջավոր Ասիայի երկու հզոր պետությունների՝ Մեդիայի (Մարաստան) և Բաբելոնիայի՝ Ասորեստանի դեմ մղած պայքարին։ Ենթադրվում է, որ Պարույրը Արմե-Շուպրիա երկրի ցեղային միության առաջնորդն էր։ Պարույր Սկայորդին միավորեց Վանա լճից մինչև Եփրատ գետն ընկած տարածքը, որից հետո Ասորեստանի դեմ դաշինք կնքեց Բաբելոնի և Մարաստանի հետ։ Այն բանից հետո, երբ մ․թ․ա․ 612 թվականին համատեղ զորքերը գրավեցին թշնամու մայրաքաղաք Նինվեն, նա դարձավ Հայաստանի թագավոր։ Նրա իշխանության ներքո արդեն մ․թ․ա․ 609 թվականին միասնական զորքը գրավեց Կարքեմիշը, որը վերջնականապես կործանելու էր Ասորեստանը։

3.Ներկայացրե՛ք (ամփոփ) Երվանդ Սակավակյացի գործունեությունը:

Երվանդ I Սակավակյաց գահակալել է Ք.ա.570-560 ական թթ.՝ VI  դարում։ Երվանդի մասին ավանդախառն տեղեկություններ են հաղորդում Մովսես Խորենացին և Քսենոփոնը։  Խորենացին նրան անվանում էր «Սակավակյաց»՝ նկատի ունենալով նրա թագավորելու կարճատևությունը: Ըստ Քսենոփոնի՝ Երվանդը Հրաչյայի կամ Արտաշես Առաջինի ամենահեղինակավոր զորավարներից էր, ով ունեցել է ընդարձակ տիրապետություն, շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40 հազար հետևակային և 8 հազար հեծելակային զինվորական ուժ: Արքունիքը շրջապատել է հայ ավագանու ներկայացուցիչներով՝ «պատվավոր հայերով»: Երվանդ Ա-ի ծագման մասին տեղեկությունները հակասական են՝ ըստ առաջին վարկածի ենթադրվում է, որ Երվանդը Բակտրիայի տարածքը բնակեցնող սկյութական ծագում ունեցող Սակերի ցեղամիության ռազմառաջնորդներից էր, որը իր զորագնդի հետ մասնակցելով Հրաչյայի կամ Արտաշես Առաջինի Փոքր Ասիա կատարած արշավանքներին, դարձել է նրանց մերձավոր զորավարներից մեկը: Ըստ երկրորդ վարկածի, ենթադրվում է, որ Երվանդ Ա-ն սերում է հին հայկական Սիսակյանների տոհմից, հանդիսանալով Հրաչյայի կամ Արտաշես Առաջինի ազգականը։ Երվանդի որդիներն էին Տիգրանը և Շավարշը, իսկ աղջկիկը Տիգրանուհին էր, ում հայրը կնության էր տվել Աժդահակին։ Վերջինս հոր մահից հետո դարձել էր Մարաստանի թագավոր, ստացել է նրա օժանդակությունը ու կարգվել Հայոց արքա, որի իշխանության տակ անցան՝ Կապադովկիայի, Կոմմագենեյի, Փոքր Հայքի և Մեծ Հայքի ընդարձակ տարածքները::Մարական արշավանքից հետո մարական զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքեմենյանը ներխուժել է Հայաստան, կալանավորել Երվանդին և նրա ընտանիքին։Մ.թ.ա. 585-550թթ. Երվանդն ընդունել է Աժդահակ թագավորի գերիշխանությունը, վճարել տարեկան 50 տաղանդ հարկ, հայկական զորամասերով մասնակցել Մարաց արշավանքներին: Սակայն, երբ Աժդահակը պատերազմի է դուրս եկել Բաբելոնիայի դեմ, Երվանդը հրաժարվել է մասնակցել։ Մարաստանի զորքերի գլխավոր հրամանատար Կյուրոս Աքեմենյանը ներխուժել է Հայաստան, կալանավորել Երվանդին և նրա ընտանիքին։ Երվանդի գահաժառանգ որդի Տիգրանի միջնորդությամբ կնքվել է նոր հաշտություն Մասնակցել է Աժդահակ արքայի մարական արշավանքին, տարեկան վճարել հարկ, պարտավորվել զորքի կես մասով մասնակցել արշավանքներին։

4.Արդյո՞ք ճիշտ էր Մարաստանի դեմ ամպստամբությունը և Աքեմենյան Պարսկաստանի հետ դաշինքը: Հիմնավորե՛ք:

Ճիշտն ասած, հարցին չեմ կարողանա հստակ և օբյեկտիվ պատասխանել, նույնիսկ կարծիքս արտահայտել, որովհետև այն նյութերին, որոնց ծանոթացել եմ բավարար չեն հստակեցնելու համար իմ պատասխանը։ Իմ ստացած ինֆորմացիայով, կարող եմ միայն ասել, որ տերությունը այդքան էլ բարվոք վիճակում չէր, իսկ Աքեմենյան Պարսկաստանի հետ դաշինքը, կբխեր Հայաստանի շահերից։

5.Ի՞նչ գիտեք Բեհիսթունյան արձանագրության մասին: Ի՞նչ լեզուներով և ի՞նչ անվանումներով էր հիշատակվում Հայաստանը:

Բեհիսթունյան արձանագրությունը Աքեմենյան Պարսկաստանի ամենակարևոր արձանագրությունն է։ Արձանագրությունն իր մեջ ներառում է Պարսից արքա Կոմբյուսեսի մահից հետո Աքեմենյան տերության մեջ ծագած ապստամբությունների և դրանք Դարեհ Ա կողմից ճնշման պատմության վերաբերյալ։ Բեհիսթունի արձանագրությունը եռալեզու էր․պարսկերեն, բաբելոներեն, էլամերեն։ Պարսկերեն հատվածում Հայաստանը հիշատակվում էր Արմինա, էլամերենում Հարմինույա, իսկ բաբելոներենում Ուրարտու: Նույն արձանագրությունը հաղորդում է, որ հայազգի Արախան՝ Խալդիտայի որդին էր ղեկավարում Դարեհի դեմ Բաբելոնում բարձրացրած ապստամբությունը, որը նույնպես ճնշվեց:

6.Նկարագրե՛ք Աքեմենյան Պարսկաստանի XIII սատրապությունը:

XIII սատրապության մեջ մտնում էին Հայկական լեռնաշխարհի արևմտյան շրջանները՝ Արմենիան (արմենների երկիրը), Հայասա-Ազզին և նրանց հարևան մի քանի մանր ցեղերի զբաղեցրած շրջանները: Արմենիայից եւ Հայասայից բացի` Աքեմենյան Պարսկաստանի XIII սատրապության մեջ էին մտնում նաև Հայասայից հյուսիս՝ մինչև Պոնտական ծով (Սև ծով) ընկած շրջանները:

7.Ինչպիսի՞ տեղեկություններ է հաղորդում Քսենոֆոնը Հայաստանի մասին։

Անաբասիս, <<Նահանջ Բյուրոց>>, Քսենոփոնի պատմա-հուշագրական երկը։ Անաբասիսում Հայաստանը պատկերված է իբրև ընդարձակ երկիր, որի սատրապն էր Օրոնտեսը։ Ըստ Անաբասիսի, Հայկական լեռնաշխարհը բնակեցված է եղել, հիմնականում հայերով։ Անաբասիսի տվյալների համաձայն, Հայաստանի բնակչության գլխավոր զբաղմունքը գյուղատնտեսությունն էր։ Գյուղերում <<տները լեցուն էին>> մթերքներով (ցորեն, գարի, հաց, գարեջուր, անուշաբույր գինիներ, ընդեղեն, քունջութի, նշի և բևեկնի յուղ, կենդանական ճարպ և այլն)։ Երկրագործության տեսակարար կշիռը մեծ էր Հայաստանի տնտեսության մեջ, հանգամանք, որը կարևոր նշանակություն ուներ պետականության կազմավորման ընթացքի համար։ Անաբասիսի տվյալներից երևում է, որ Հայաստանում տիրապետող է եղել գյուղական-տերիտորիալ համայնքը։ Անաբասիսը տեղեկություններ է հաղորդում նաև Հայաստանի սատրապային վարչակարգի մասին։ Հիշատակվում են գյուղերում կանգնած ապարանք-ամրոցներ, որոնք պատկանել են սատրապներին։ Օրոնտեսի զորքը հայերից էր բաղկացած։ Սատրապն օգտվում էր նաև վարձկաններից։ Հայաստանի Աքեմենյան ժամանակաշրջանի նյութական մշակույթի ուսումնասիրման համար կարևոր են գյուղական ճարտարապետության, զենքերի, կենցաղային առարկաների մասին տեղեկությունները։ Անաբասիսը որոշ պատկերացում է տալիս մ.թ.ա. 5-6-րդ դարերի Հայաստանի քաղաքական վիճակի մասին, լուսաբանում հին հայկական հասարակության կյանքի տարբեր կողմերը։ Անաբասիսի շնորհիվ հելլենները ծանոթացան պարսկական ընդարձակածավալ տերության ներքին թուլությանը։

Այնտեղ ՝Հայաստանում, կային նաև ցորեն ու գարի, ընդեղեն և կավե անոթների մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ։ Կավե անոթների մեջ կային նաև եղեգներ՝ մեծ ու փոքր։ Ծարավելու դեպքում մարդ կարող էր այդ եղեգի ծայրը բերանին դներ ու քաշեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, չնայած սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s