Բարին և չարը

Երբ մարդուն համարում եք բարի, ի՞նչ հատկանիշներ եք նրան վերագրում։

Բարի մարդը իմ կարծիքով լինում է՝ ընկերասեր, օգնող, բարեհամբույր, սրտաբաց, հոգատար, բարեխիղճ, անաչառ։

Արդյո՞ք բարին իմաստալից է դառնում, երբ կա չարը։

Իհարկե բարին իմաստալից է, քանի որ բարու արժեքը երևում է չարի մեջ։ Եթե չկա չար, բարին կորցնում է իր իմաստը։

Արդյո՞ք մարդը միաժամանակ կարող է լինել և բարի և չար։

Իզուր չեն ասում, երբ կա բարին նշանակում է կա նաև չարը։ Միշտ բացասականի կողքին պետք է լինի դրականը, կամ հակառակը։ Եթե օրինակ չլինի բարին՝ մենք ինչպե՞ս կարող ենք հասկանալ, որ ինչ-որ մեկն օրինակ չարն է։ Այսինքն բառի, երևույթի արժեքը կամ իմաստը հասկանալու համար միշտ պետք է դրա հակադիր կողմն ունենալը։

Սոկրատեսն ասում էր․ «Ով իմաստուն է, նա բարի է»։ Համաձայն եք տեսակետի հետ։

Ո՛չ, իմաստուն մարդը նույնպես կարող է լինել չար։ Կարծում եմ՝ իմաստուն մարդը սովորական մարդուց տարբերվում է նրանով, որ ավելի լավ է ընկալում պահը և ճիշտ որոշում է կայացնում՝ այդ իրավիճակին բարի կամ չար կողմից նայելու համար։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s