Նորաձևություն

Նորաձևություն ( ֆր.՝ mode, լատ.՝ modus բառից՝ չափ, կերպար, կանոն, կարգադրություն), որոշակի ոճի ժամանակավոր գերիշխանություն կյանքի կամ մշակույթի որևէ բնագավառում: Սահմանում է հագուստի, գաղափարների, վարքի, էթիկետի, կենսակերպի, արվեստի, գրականության, խոհանոցի, ճարտարապետության, ժամանցի և այլնի
ոճը կամ տիպը, որը տարածված է հասարակության մեջ որոշակի ժամանակահատվածում: Նորաձևություն հասկացությունը հաճախ ներկայացվում է որպես ամենաանկայուն և արագ անցնող հանրաճանաչություն: Նորաձևություն տերմինն իր մեջ ներառում է նաև մարդկային մարմնի՝ տվյալ դարաշրջանում նախընտրելի տիպը (օրինակ՝ Պիտեր Պաուլ Ռուբենսի ժամանակաշրջանում գնահատվում էր փարթամ մարմինը, իսկ 21-րդ դարի սկզբին գնահատվում է բարեկազմությունը:
Հայկական տարազ

Հայկական տարազի մեջ գերակշռում են չորս տարերքի գույները, որոնք XIV դարի հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացիու վկայությամբ, արտահայտում են երկրի սևությունը, ջրի սպիտակությունը, օդի կարմիրը և հրո դեղինը: Ծիրանին խորհրդանշում է խոհեմություն և ողջախոհություն, կարմիրը՝ արիություն և մարտիրոսություն, կապույտը՝ երկնավոր արդարություն, սպիտակը՝ մաքրություն: Տարազների կատարման եղանակների ինչ-որ մի մասը մինչև մեր օրն է պահպանվելև կիրառական արվեստում շատ ակտիվ օգտագործվում է, բայց կան տեխնիկաներ, որոնք մենք կորցրել ենք: Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում է իր տարազով:
Հայկական ասեղնագործության հայտնի կենտրոնները՝ Վան-Վասպուրականը, Կարինը, Շիրակը, Սյունիք-Արցախը, Կիլիկիան, առանձնանում են զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի ռիթմիկ ու ոճական նկարագրով: Օրինակ՝ Բարձր Հայքի կենտրոն Կարինում կանանց հագուստի համալիրում գործածական էին վերնազգեստի 4 տեսակ, որոնք ունեին միևնույն ձևվածքը, սակայն տարբերվում էին կտորի տեսակով և զարդաձևերով: Մահուդից կարվածքը կոչվում էր ջուպպա, թավշիցը՝ խրխա, մետաքսիցը՝ ղատիֆա, բրդյա գծավոր կտորիցը՝ փութալի: Գործվածքների վրա ասեղնակարով ստեղծված բանվածքները և ինքնատիպ զարդանկարները սերտորեն առնչվում են հայկական արվեստի մյուս բնագավառների` քանդակագործության, մանրանկարչության, գորգագործության, ոսկերչության հետ:
Ժողովրդական տարազ. ակունքներից մինչև մեր օրերը, պրեզենտացիյա հեղինակ`Ստնիկոա Ա.Դ.