Մեր օրերում կարևոր է գրագետ վարվելակերպը թե ոչ:
Իհարկե մեր օրերում կարևոր է գրագետ վարվելակերպը, որովհետև գրագետ վարվելակերպի հիմքում ընկած են Էթիկետի կանոնները, որոնք արտահայտվում են մարդկային փոխհարաբերություններում։ Բայց կան վարվելակերպի և էթիկայի կանոններ, որոնք ավելորդ են և այդքան էլ ակտուալ չեն։ Կան այնպիսի կանոններ, որոնք ընդհանրապես իմաստ չունեն, և նրանք խաղտելը անհարգանք չի ցուցաբերում մյուսներին։ Եվ կան կանոններ, որոնք պահպանելը գեղեցիկ է։ Մարդու գրագետ վարվելակերպը և վերաբերմունքը արտահայտում է իր դաստիարակությունը և գրագիտությունը։
Ինչպիսի ընդհանրություններ կան գեղեցիկ և բարոյական վարվելակերպի միջև:
Ընդհանրություններից մեկը դա հարգանքն է։ Քանի որ այդ կանոնները առաջին երթին մյուսին հարգելու մեջ են կայանում։ Գեղեցիկ և բարոյական վարվելակերպի միջև ընդհանրությունը այն է, որ այդ երկու վարվելակերպերի դեպքերում կարող է միայն բարեկիրթ մարդը իրեն դրսևորել։