Նախագիծ 2.

Ցիանիդ

Ցիանիդ, բարձր տոքսիկությամբ քիմիական միացություն՝ բաղկացած ածխածնի, ազոտի և ջրածնի կամ այլ տարրի մեկական ատոմից։ Այն կիրառվում է հանքարդյունաբերության մեջ, կաուչուկի, օրգանական ապակու, սինթետիկ ռետինի և այլ միացությունների սինթեզում։ 

Նատրիումի ցիանիդը (NaCN) չափազանց ուժեղ և արագ գործող թունավոր նյութ է, որը մարդու օրգանիզմ ներթափանցելու դեպքում 2-4 ժամվա ընթացքում առաջացնում է տանջալից մահ: Չափահաս մարդու համար մահացու է ցիանիդի ընդամենը 0,3 գրամ չափաքանակը: Թոքերի մեջ շնչառական ճանապարհով անցնելու դեպքում առաջացնում է գրեթե վայրկենական մահ՝ մեկ րոպեի ընթացքում:

Աշխարհում տարեկան արտադրվում է 1.1 մլն տոննա ցիանիդ, որի 6%-ն օգտագործվում է հանքարդյունաբերության մեջ, իսկ մնացածը՝ պլաստմասսայի, սոսնձի, հրակայուն նյութերի, դեղագործության, միջատասպանների (ինսեկտիցիդների), հավերի կերի արտադրության համար և այլ ոլորտներում։

Ցիանիդի միջոցով ազնիվ մետաղների կորզումը՝ ցիանացումը լայն կիրառում ունի հանքարդյունաբերության մեջ։ Ցիանիդի օզոնացումը (օզոնի միջոցով ցիանային մնացորդների անջատումը) բնապահպանական տեսանկյունից հետաքրքիր և շատ կարևոր գործընթաց է, սակայն ծախսատար և ժամանակատար է, ինչի պատճառով ոսկու կորզումը հաճախ իրականացվում է առանց դրա։

Ցիանիդը օգտագործվում է նաև ռազմարդյունաբերության մեջ ցիանո-հալոգեններ (պսևդո-հալոգեններ) ստանալու համար, օրինակ՝ քլորցիան (ClCN): Պսևդո-հալոգենները օգտագործվում են՝ որպես զանգվածային խոցման քիմիական զենքի հիմնական բաղադրամաս։

Ամուլսար

Ամուլսարի հանքավայր (նաև՝ Ամուլսարի ոսկու հանք), ոսկու հանքավայր Հայաստանի Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանին՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային (Ամուլսար), հյուսիս-արևմտյան ճյուղավորումների մասում։ Հանքային երևակումները գտնվում են 2500-2988մ բացարձակ բարձրությունների վրա[1][2]։ Հանքի շահագործման թույլտվությունը պատկանում է Լիդիան Արմենիա ընկերությանը։

Համաձայն Լիդիան Արմենիա ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ։

Լիդիան ընկերություն

Մինչ Հայաստանում շահագործման համար թույլտվություն ստանալը՝ «Լիդիան» ընկերությունը դիմել է մեր տարածաշրջանի մի քանի այլ երկրների։ Սակայն ոչ մի երկիր՝ ինչպես օրինակ Վրաստանը, թույլ չի տվել ընկերությանը հանքարդյունաբերությամբ զբաղվելու համար։

Իսկ Հայաստանում նրանք կարողանում են առանց մեծ ջանքեր գործադրելու անցնել գործի, այն դեպքում՝ երբ նրանք հանքարդյունաբերությունում փորձ չունեցող կազմակերպություն էին։

«Լիդիան Արմենիա» ընկերությունն ի գործունեության համար բազմիցս ենթարկվել է սուր քննադատության։ Մասնավորապես, ընկերության կողմից Ամուլսարում հանքավայրի շինարարության ընթացքում բազմիցս վնասվել է մոտակա բնակավայրերի (Ջերմուկ, Գնդեվազ) խմելու ջրի խողովակը, աղտոտվել են խմելու ջրերը, ոռոգման համար նախատեսված ջրամբարները, հանքավայրից տարածվող փոշուց վնասվել են և անպիտան են դարձել խոտհարքներըն ու ցանքատարածություններ, կեղտաջրեր են լցվել մոտակա առվակներն ու գետերը (Արփա)։ «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից իրականացված Ամուլսարի հանքի շահագործման նախապատրաստական աշխատանքների հետևանքով փոշոտվել են Ջերմուկ, Գնդեվազ, Կեչուտ համայնքները (շենքեր, շինություններ, փողոցներ, պտղատու այգիներ, ցանքատարածություններ), ինչի պատճառով բնակչությանը հասցվել է առողջական, սոցիալ-տնտեսական վնաս։

«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը նշված վնասների և հնարավոր ռիսկերի առկայությունը հերքել է՝ դրանք անվանելով խեղաթյուրումներ:

Խախտումներ և օրենքի շրջանցումներ

Նշված հանքի գործարկման հետեւանքով կախտոտվեն գյուղերիհողերը, ջրերը եւ մթնոլորտային օդը: «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն. «Արգելվում է բնակավայրերում տերրիկոնների, հանքակույտերի եւ լցակույտերի տեղափոխումը, արդյունաբերական թափոնների, արտադրական, կենցաղային աղբի եւ մթնոլորտային օդը փոշով, վնասակար գազերով եւ գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող այլ թափոնների պահեստավորումը, ինչպես նաեւ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ բնակավայրերի տարածքներում նշված թափոնների այրումը»: Մինչդեռ, համաձայն նոր ներկայացրած փաստաթղթերի, հանքավայրի մոտ գտնվող համայնքները կրելու են փոշու, աղմուկի եւ գարշահոտության ազդեցությունը: Նույն Օրենքի 30-րդ հոդվածում, նշված է. «Օգտակար հանածոների արդյունահանումը, պայթեցման աշխատանքները, տերրիկոնների, հանքաշեղջերի եւ թափոնների տեղափոխումն ու շահագործումը պետք է կատարվեն մթնոլորտային օդի պահպանության բնագավառում լիազոր մարմինների, ինչպես նաեւ մյուս մարմինների հետ համաձայնեցված` մթնոլորտային օդի ախտոտումը կանխելու կամ կրճատելու վերաբերյալ կանոնների պահպանումով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»: Փորձաքննությանը ներկայացված նյութերում բացակայում են մթնոլորտային օդի աղտոտումը կանխելու միջոցառումները: 

2018 թվականի հունիսի 30-ի երեկոյան Լիդիան Արմենիա ընկերության ամերիկացի աշխատակիցը, ով հանդիսանում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի նախագծի տնօրենը, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով

վրաերթի է ենթարկել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող և դեպի հանք տանող ճանապարհներն արգելափակած «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամ՝ Էդմոն Ա․-ին և փորձել վրաերթի ենթարկել նախաձեռնության այլ անդամների:


Հակված եմ, որ Ամուլսարն աշխատի. ՀՀ փոխվարչապետ 2021թ. սեպտեմբերի 24


Օգտագործված և ուսումնասիրված աղբյուրներ`

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s