Բարոյական կշռադատումներ

Գևորգը և Արսենը լավ ընկերներ էրն։ Մի օր նրանք միասին գնացին գնումներ կատարելու։ Արսենը փորձելու համար հագավ մի սվիտեր, և ի զարմանս Գևորգի, վերարկուի տակից սվիտերը հագին դուրս եկավ խանութից։ Հաջորդ պահին խանութի աշխատակիցը կանգնեցրեց Գևորգին և պահանջեց ասել դուրս եկած տղայի անունը։ Ապա աշխատակիցը խանութի տիրոջն ասաց, որ տղաներին տեսել է միասին և վստահ էր, որ ապրանքը գողացել էր նրա՝ խանութից դուրս եկած ընկերը։ Խանութի տերն ասաց Գևորգին, որ վերջինս կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ, եթե չասի ընկերոջ անունը։

Ստորև նշվում է մի քանի երկընտրանքի տարբերակ։ Ընթերցեք դրանք և նշեք Ձեր կարծիքը յուրաքանչյուր տարբերակի վերաբերյալ։

1.Գևորգը չպետք է ասի, եթե Արսենը Գևորգին լավություն է արել։

Եթե իր ընկեր ընկերոջը լավություն է անում, դա պարտիք տակ մնալ չէ, որ արված լավության պատճառով քեզ պարտքի տակ զգաս։ Պետք է Գևորգը ասի, քանի որ Արսենը թքած ունեցավ Գևորգի վրա։ Եթե մտածել թե, օ Գևորգը գումար չուներ կամ նման մի բան, կասեմ ել ինչ համարեն ընկերները նա կարող էր խնդրել Արսենին։

2.Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։

Իհարկե կարևորը ընկերությունը։ Բայց ընկերություն անելով չպետք է խաղտել օրենքը։ Խաղտելով օրենք դու պետք է իմանաս որ կպատժվես, իսկ դրա համար կնեղվեն քո ընկերները քո ընտանիքը, չպետք է լինել էգոիստ։

3.Գևորգը չպետք է ասի, եթե ասի, խնդիրներ կունենա Արսենի հետ։ Արսենը և նրա ընկերները Գևորգի կյանքը դժոխքի կվերածեն։

Եթե նայենք այս մտքին ուրեմն Գևորգը իրականում Արսենի ընկերը չէ, նա շբվում է Գևորգի հետ ինչ որ այլ պատճառներով։ Այն պես որ Գևորգը պետք է ասի և հրաժարվի նման չակերտավոր ընկերներից։

4.Գևորգը չպետք է ասի։ Եթե ասի, ինչ կմտածեն մարդիկ դավաճան ընկերոջ մասին։

Չպետք է մտածել ինչ կասեն քո մասին մարդիկ եթե նրանք ուղղակի թեթև գիտեն քեզ։ Ոչինչ չի փոխվի մարդկանց բամբասանքների պատճառով։ Գևորգը պետք է ասի հաշվի չառնելով մարդկանց կարծիքը։

5.Խանութից գողություն անելը սխալ է, նույնիսկ եթե մեկ գող կա և մեկ տուժող։ Խանութից գողություն անողը խախտում է խանութի տիրոջ իրավունքները։

Այո գողություն անել շատ սխալ է և անարդար։ Ճիշտ է գողանալով դու չես վճարի, բայց այդ ապրանքը որ գողացար երկնքից չի ընկել։

6.Գորգը պետք է ասի։ Եթե չասի, խնդիրներ կունենա։

Գևորգը եթե չասի նա կլինի ոչ թե բարի այլ միամիտ։ Նա եթե մեկ անգամ Գևորգի պատճառով հայտնվի խնդիրների մեջ և լռի, այդ երևույթը անընդհատ կշարունակվի։

7.Ինչո՞ւ պետք է Գևորգը խնդիրներ ունենա Արսենի պատճառով։ Եթե Արսենը միայն իր մասին էր մտածում, ապա նույնը պետք է անի Գևորգը։

Ոչ Գևորգը կարող է վերցնել Արսենի խնդիրները իր վրա, դա իր որոշնում։ Չնայած այդպիսի որոշում կայացնողը ըստ իս հիմար է կամ ունի այլ պատճառներ։

8.Գևորգը պետք է ասի, եթե չասի, նա կհամարվի հանցագործության մասնակից։

Գևորգը պետք է ասի եթե նույնիսկ համոզված չէ որ իր ընկերը գողություն է արել։ Գևորգը նաև կարող է զանգել կանչել իր ընկերոջը որ պարզաբանեն խնդիրը

9.Գևորգը պետք է ասի, չնայած որ շատ դժվար կլինի դա անել։ Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։

Իհարկե դժվար կլինի Գևորգի համար։ Հնարավոր է նաև որ Արսենը հերքի իր գողություն դա իսկապես մեծ ցավ կարող է պատճառել ընկերոջը։ Բայց կապ չունի այսպես թե այնպես պետք է ենթարկել օրենքներին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s