Տեքստ
Ազնվության, անկեղծության մասին աշխարհում ասված ու գրված խոսքերից հսկա լեռ է գոյացել, այնինչ դրանից, ցավոք, նրանք քիչ են շահել: Սակայն երբևէ չեն ընկրկել. շրջելով երկրով մեկ՝ անխոնջ շարունակում են իրենց առաքելությունը՝ հուսալով, որ մարդիկ, բանալով հոգու փակ դռները, ներս կառնեն իրենց: Ավա՜ղ, այդպես չէ: Իսկ գիտե՞ք՝ ինչու. մարդը վախենում է, որ անաչառ լինելու դեպքում կարող է զրկվել ունեցվածքից: Եվ քանի որ շատերի համար որկորը հագեցնելու անբավ նկրտումը վեր է ամեն ինչից, անսքող անտարբերությամբ աչք են փակում զազրելի արարքների վրա՝ հանդուրժելով անգամ անհանդուրժելին: Այդուհանդերձ պատեհապաշտ փարիսեցիներն առիթը բաց չեն թողնում, որ գործի դնեն արդարությունը՝ որպես դիմակ՝ դատապարտելու, այպանելու նույնիսկ անմեղսունակներին: Մինչդեռ ազնվությունն ու շիտակությունը բոլոր առաքինությունների հիմքն են: Դրանք հզոր ուժ են, և խարդախներն իզուր են արհամարհում նրանց: Ազնիվ, անկեղծ հոգին անձեռակերտ տաճար է, որտեղ ղողանջում է անկապտելի ճշմարտության ձայնը: Անկեղծությունը անխառն, անսեթևեթ ադամորդուն ավելի բարձր ու արժանավոր է դարձնում մարդկանց աչքում, քան քանքարավոր հացկատակը: Ով սովորաբար անկեղծ չէ ուրիշների հետ,…. Մեծագույն վիրավորանքը, որ կարելի է հասցնել ազնիվ մարդուն….
1. Շարունակի՛ր անավարտ մտքերը:
Ով սովորաբար անկեղծ չէ ուրիշների հետ, ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ։
Մեծագույն վիրավորանքը, որ կարելի է հասցնել ազնիվ մարդուն, դա ճշմարտությունը խեղելն է։
2. Մեկնաբանի՛ր «Ազնվության, անկեղծության մասին աշխարհում ասված ու գրված խոսքերից հսկա լեռ է գոյացել, այնինչ դրանից, ցավոք, նրանք քիչ են շահել» և «Անկեղծությունը անխառն, անսեթևեթ ադամորդուն ավելի բարձր ու արժանավոր է դարձնում մարդկանց աչքում, քան քանքարավոր հացկատակը» նախադասությունները:
Մարդիկ սովոր են մեծ-մեծ խոսել, տարածել գաղափարներ, ամբողջ աշխարհին ցույց տալ իրենց բարոյականության բարձր մակարդակը, սակայն իրականում դա այդքան էլ այդպես չէ։ Երբ գալիս է պահը, այդ խոսքերը կորչում են, անհետանում, և այդ ամենից ոչ ոք ոչինչ չի հասկանում։
3. Գրի՛ր որկոր, նկրտում, պատեհապաշտ, փարիսեցի, այպանել, անձեռակերտ, անկապտելի, անխառն, քանքարավոր, հացկատակ բառերի՝ տեքստում գործածված իմաստին համապատասխանող հոմանիշը կամ բացատրի՛ր բառակապակցությամբ:
որկոր-կերակրափող, բուկ, կոկորդ, փող
նկրտում-փույթ, ջանք, ձգտում, փափագ
պատեհապաշտ-դիրքի՝ պաշտոնի հասնելու համար գործի շահերը՝ հասարակական կողմը անտեսող և հարմարվողականությամբ առաջնորդվող մարդ, կարիերիստ
փարիսեցի-կեղծավոր, երկերեսանի, քծնող
այպանել-ծաղրել, նախատել
անձեռակերտ-ոչ ձեռքի գործ, ոչ արհեստական, բնական, նաև՝ սքանչելի, հրաշակերտ
անկապտելի-անկողոպտելի, անձեռնմխելի, անկողոպուտ, անբռնաբարելի
անխառն-զուտ, մաքուր, անապակ, անարատ, անաղարտ, անխառնուրդ, անխառնելի, անշփոթ, ամպակ
քանքարավոր-տաղանդավոր, շնորհալի, մեծատաղանդ, մեծաշնորհ, մեծաձիրք
հացկատակ-հացի համար շողոքորթող, ուրիշների տանը փորը կշատցնող, պնակալեզ
4. Դուրս գրի՛ր տեքստում գործածված անկանոն և պակասավոր բայերը:
Ասված, բանալով, կառնեն, դնեն, թողնում, լինելու-անկանոն
Հուսալով, կարելի, գիտեք-պակասավոր
5. Նշի՛ր՝ տեքստում թավ գրված բառերը որ խոսքի մասերի արժեքներով են գործածված: Ուրիշ ի՞նչ խոսքիմաստային պատկանելություն ունեն:
սակայն-շաղկապ
մեկ-թվական
անգամ-սաստկական վերաբերական
այդուհանդերձ-մակբայ
6. Գրի՛ր Այդուհանդերձ պատեհապաշտ փարիսեցիներն առիթը բաց չեն թողնում, որ գործի դնեն արդարությունը՝ որպես դիմակ՝ դատապարտելու, այպանելու նույնիսկ անմեղսունակներին նախադասության շարահյուսական հոմանիշը՝ նշելով ստորադաս նախադասության և դերբայական դարձվածի բնույթը:
7. Կազմի՛ր 4 նախադասություն ծառանալ բառի բազմիմաստություններով:
Երիտասարդի առջև ծառացել էր շատ բարդ ընտրություն։ առաջանալ
Ռամիկ սերունդները ծառայանում էին իրենց տիրոջ դեմ։ ըմբոստանալ
Մայրը ծառացավ, և բղավեց որդու վրա։ պոռթկալ
Բույսը ծառանում էր, փորձելով զգալ քամու ուժգնությունը։ բարձրանալ
8. Կազմի՛ր մեկական բառ առ-, ամենա-, հակ-, վեր-, տար-, հար-, փոխ-, բաց-, շար-, ստոր- նախածանցներով և դրանց համանուն արմատներով:
առէջ-էջանշան
ամենալավ-լավագույն
հակակոռուպցիոն-կոռուպացիա
վերադաս-դասասենյակ
տարաբախտ-բախտավոր
հարաբերել-լրաբեր
փոխակերպել-կերպարանփոխված
բացատրագիր-գրագիր