ՎԵՐՀԻՇԵ՛Ք
Բարդ նախադասության փոխակերպումը պարզի հաճախ հնարավոր է բարդ ստորադասական նախադասության իմաստն արտահայտել պարզ նախադասության միջոցով և հակառակը, օրինակ՝ «Գնում էր գյուղ, որ այգում աշխատի – Գնում էր գյուղ՝ այգում աշխատելու»։
Բարդ նախադասությունը պարզի փոխակերպելիս
- դուրս են գալիս շաղկապները և հարաբերական-կապակցական բառերը, որոնց փոխարեն կարող են գործածվել համապատասխան կապեր,
- երկրորդական նախադասության ստորոգյալը վերածվում է դերբայի,
- եթե ստորոգյալը բաղադրյալ է, ապա ստորոգիչը կա՛մ փոխարինվում է լինել(նաևթվալ, դառնալ, համարվել, կոչվել) բայով, կա՛մ էլ դուրս է ընկնում։ Հնարավոր է, որ այս փոփոխությունները մասնակիորեն կատարվեն։
Վարժություններ
1․ Պարզի փոխակերպե՛ք տրված բարդ ստորադասական նախադասությունները:
- Շուտով կնորոգեն այն ճանապարհը, որն ավերվել է հեղեղից։ Շուտով նորոգելու են հեղեղիվ ավերված ճանապարհը։
- Այդ ամենը կկարողանաք կատարել այն դեպքում, եթե ամբողջ օրն աշխատեք։ Ամբեղջ օրն աշխատելու դեպքում կկարողանանք կատարել այդ ամենը։
- Երբ անձրևը դադարեց, զբոսայգին լցվեց մարդկանցով։ Անձրևի դադարելուց հետո զբոսայգին լցվեց մարդկանցով։
- Գիտնականը ցանկանում էր ավարտել աշխատանքը, որ մեկնի գիտաժողովի։ Գիտաժողովի մեկնելու համար գիտանականը ցանկանում էր ավարտել աշխատանք։
- Ընթերցեցին նրանց անունները, ովքեր հաղթել էին նկարչության մրցույթում։ Նկարչությունա մրցույթու անվանում էին հաղթողների անունները։
- Պարզվեց, որ այդ ապրանքները լավ որակ ունեն։ Այդ ապրանքները լավ որա ունեն։
- Ծաղիկները, որոնք դրված էին ծաղկամանում, արդեն թոշնել էին։ Ծաղկամանում դրված ծաղիկները թոշնել էին։
- Ձայնը, որը լսվում էր բակից, ծանոթ թվաց։ Բակոց լսվող ձայնը ծանոթ էր թվում։
- Եթե մեքենան ճանապարհին չխափանվեր, երեկոյան կհասնեին քաղաք։ Մեքենայի չխափանվելու արդյունքում երեկոյան կհասնեին քաղաք։
- Գրքերը, որոնք հանձնարարել էր ուսուցիչը, շատ հետաքրքիր էին։ Ուսուվչի հանձարարած գրքերը շատ հետաքրքիր էին։
2․ Բարդ ստորադասականի փոխակերպե՛ք տրված պարզ նախադասությունները։
- Նոր կառուցված շենքը շատ գեղեցիկ էր։ Շենքը, որ նոր էր կառուցված, շատ գեղեցիկ էր։
- Այգում զբոսնելիս հանդիպեց ընկերոջը։ Հանդիպեց ընկերոջը, երբ այգում զբոսնում էր։
- Ձորի միջով ոլոր-մոլոր հոսող գետը գարնանը վարարում էր։ Գետը, որ ձորի միջով ոլոր-մոլոր հոսում էր, գարնանը վարարում էր։
- Երկար ժամանակ չարչարվում էր հաջողության հասնելու համար։ Հաջողության հասնելու համար, երկար ժամանակ չարչարվում էր։
- Առավոտից տեղացող ձյունը ծածկել էր ամեն ինչ։ Ձյունը, որ առավոտից տեղում էր, ծածկել էր ամեն ինչ։
- Պահապանները, տեսնելով մոտեցող մարդկանց, բացեցին դարպասը։ Պահապանները բացեցին դարպասը, երբ տեսան մոտեցող մարդկանց։
- Եղանակի վատ լինելու պատճառով թռիչքը հետաձգվեց։ Թռիչքը հետաձգվել էր, քանի որ եղանակը վատ էր։
- Բոլորին հայտնի էր նրա՝ լավ բժիշկ լինելը։ Նրա լավ բժիշկ լինելու համար, բոլորը գիտեին։
- Լսվում էին բակում խաղացող երեխաների ձայները։ Երեխաների ձայնը, որ խաղում էին բակում, լսվում էր։
- Այգում աշխատելիս մի կճուճ գտավ։ Կճուճ գտավ, երբ այգում աշխատում էր։
3․ Գտե՛ք, թե որ բառը, բառաձևը կամ կապային կառույցը պետք է տեղադրել իմաստով և քերականորեն ճիշտ նախադասություն ստանալու համար։
1․ Եվ ամեն անգամ քեզ (հանդիպելուց, հանդիպելիս, հանդիպած)
Ես թեթևակի բարև եմ տալիս…
Ու (անցորդներից, անցորդներին, անցորդները) այնպես է թվում,
Թե մենք հազիվ ենք իրար բարևում։
(Վահագն Դավթյան)
2. Ջրերն են անուշ (կարկաչից, կարկաչի պես, կարկաչով) հոսում.
Այդպես են գարնանն իմ Հայաստանում
Զանգակ աղբյուրներն (իրարով, իրար հետ, իրար) խոսում։
(Համո Սահյան)
3. Մենք երկուսս էլ հպարտ եղանք,
Ոչ ոք չուզեց սեր աղերսել.
Գաղտնի (պահելիս, պահելու համար, պահած) տենչանք ու սեր՝
Մենք երկուսս էլ հպարտ եղանք…
(Գևորգ Էմին)
4. Հայաստան ասում, լեռներ են հիշում,
Գագաթներ՝ (կորչելիս, կորչելով, կորած) ձյուներում հավերժ,
Ձորեր՝ ընկղմված ամպի (մշուշով, մշուշում, մշուշից),
Ժայռից ժայռ (թռչելիս, թռչելուն պես, թռչող) գետեր գահավեժ։
(Սիլվա Կապուտիկյան)
5. Այդպես արևը ամենից առաջ
Լուսավորում է բարձրաբերձ (ծառից, ծառի, ծառի վրա)
Կատարին (թառում, թառելիս, թառած) թռչունի բույնը։
(Պարույր Սևակ)
6. Թող Երևանի քամին զովարար
Այգուս ծառերը կամաց (օրորի, օրորվի, օրորվող),
Թող իմ ստվերում սեր երդվեն իրար
Պատանիները գալիք (օրերի, օրերից, օրերով)։
(Նաիրի Զարյան)
7. Հայրենի (հողի վրա, հողից, հողով) եմ նորից,
Նորից մանկական աչքով տեսնում եմ
Հավերժի դիտող (աստղերն, աստղերից, աստղերով) հրեղեն,
Հրաշք է դառնում աշխարհն ինձ նորից։
(Ավետիք Իսահակյան)
8. Հոգ չէ, որ մեր օրերն անցան (տենդից, տենդի պես, տենդը),
Կյանքը դարձավ անմխիթար զառանցանք.
–Մենք կժպտանք, գո՜հ կժպտանք (մեռնելուց, մեռնելիս, մեռնելը),
Որ երազում երազեցինք ու անցանք…
(Եղիշե Չարենց)
9. Դու մի՛ հավատա ժպտուն (աչքերը, աչքերին, աչքերից).
Շատ անգամ նրանք ծաղիկներ են վառ,
Բուսած կորստյան անդունդի ծայրին,
Միամիտ մարդկանց (քաշելուց հետո, քաշելուն պես, քաշելու համար)։
(Հովհաննես Թումանյան)
Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք ջ, ճ կամ չ
ա/ ալոճ, ակնակապիճ, աղճատել, աղջամուղջ, աճպարար, գեղջկական, անաչառ, անզիջում, անմիջապես, անջրդի (չջրած, չոր), անտերունչ (չքավոր), անրջել, աչալուրջ, աչքաբաց, աջակողմյան, աջափնյակ, աջլիկ, առաջարկություն, միջատ, միջոց, շուրջպար, վերջակետ, աղջիկ, ոչխար, ոջիլ, չղջիկ, փախչել, փարչ (կավե գավաթ), քրքիջ:
բ/ աչք, առաջին, առողջություն, առնչություն, բաղարջ (գաթա), բաճկոն, գաղթօջախ, գաղջ (խոնավ, բորբոսնած), գաճաճ (թզուկ, փոքր), գեղջուկ (գյուղացի), թռչուն, թռչել, թրջել, թրջոց, հորջորջել (անվանել, կոչել), մեջտեղ, միջակ, միջօրե, ողջույն, վերջին, մխրճվել, մռնչյուն, մրջյուն, շիճուկ, ողջագուրվել, անընդմեջ, պճնանք (զարդարանք), պճրանք(նազանք), քուրջ:
գ/ առաջնորդ, գոճի, դաջել, եղջերու, երկարաճիտ, զեղչել, զիջել, զղջալ, Էջմիածին, ընչացք (բեղ), ընչաքաղց (ագահ), թարթիչ, ի հեճուկս (հակառակ մեկի), իջնել, լայնալիճ, լաջվարդ (կապույտ), կտրիճ (կտրող գործիք),կտրիճ (քաջ), հառաձանք, առնչվել, միջամտել, միջավայր, միջօրե, նախճիր (կոտորած), տարեվերջ, ուռճանալ, ուռչել, խոճկոր:
դ/ առջև, արջաորս, ամբողջ, առաջնորդ, առէջ, բարեհաճ, դարչնագույն, խառնիճաղանճ (խայտաբղետ), խոճկոր, խրճիթ, ծխամորճ, կառչել, կարիճ, կճղակ, կճմթել, կնճիթ, կոճկել, կորչել, կռճիկ, հարճ, ճանճ, ճղճիմ, մահճակալ, մաճկալ, մարջան, մեջբերում, մեջք, մինչև, միջև, միջադեպ, նկարչական, շեղջ (կույտ), սոճի, Սոչի, վայրէջք, վերջաբան:
Ուղղագրական բառարանի օգնությամբ կետերի փոխարեն լրացրեք Մ կամ Ն:
Ռմբակոծել, բմբուլ, անբախտ, ամբողջովին, անբասիր, ամբարտավան, ամբոխ, ամպագոռգոռ, ամբողջ, ամփոփել, ինքնամփոփ, համբույր, ճամփա, ըմպանակ, անբավ, ամբար, անբիծ, ըմբոստ, ըմբռնել, բանբեր, անբարբառ, ըմբոշխնել, Մանվել, Սամվել, անփույթ, անբարյացակամ, ճամփորդ, անբերրի, ճամբար, բամբասել, բանսարկու, ճամպրուկ, անպաճույճ, շամփուր, սիմֆոնիա, ամպրոպ, անպատճառ, բանվոր, ամպշող, անպայման, ամբարիշտ, ամբարտավան, թմբուկ: