Ես Արթուրն եմ, նա ով կպատմի ձեզ իր կիսամյակի մասին։ Սկսվեց շատ սպասված ուսումնական տարին։ Ես փոխել էի` ոճս, երկարացրել մազերս` ինչպես երազում էի, բաժանվել մանկությանս ընկերոջից` եղբորիցս և եկել դպրոց ունենալու ամենալավ տարին։ Արդեն քնություններից հետո պլանավորել էի անել տարվա ընթացքում այն ինչ ուզում եմ, հանգստալ, չսովորել, կարծում էի թե կարող եմ ինձ մեկ տարի այդպիսի բան թույլ տալ, իսկ հետո անցնել սովորելուն ու մեծանալուն։ Եվ հա եկավ ուսմնական առաջին օրը։ Ես մտա ինձ արդեն շատ հարազատ դարձած մի վայր `դպրոց։ Տեսա իմ ընկերներին, որոշ ընկերների չէի տեսել ամբողջ ամառվա ընթացքում և շատ ուրախ էի իրենց հետ կրկին հանդիպել։ Որոշ ծանոթների հետ ուշացա դասից, քանի որ ուշացել էինք կազմակերպիչս մեր փոխարեն ընտրեց ուսուցչին։ Լինել այդքան անպատասխանատու առաջին օրով, շատ ամոթ էր, բայց դեպքը ունի իր պլյուսները ուսուցիչը որ ընտրվեց իմ փոխարեն շատ լավն էր, չնայած նրան որ ամբողջ կիսամյակի ընթացքում ես ծուլացա իր դասերին։ Արդեն ընտրել էի առարկաներ որոնք ցանկանում էի անցնել տարվա ընթացքում։ Եվ շատ ուրախ էի թե ընտությունիցս թե ուսուցիչներիցս։ Իմանալով վատ անգլերեն կազմակերպչիս միջոցով հայտնվեցի իմ կարծիքով լավագույն մասնագետի խմբում։ Ահա մտովորապես այսպես ամեն ինչ ընտրելով վերջացրի օրս։ Ամբողջ մեկ ամսվա ընթացքում եղա շատ անպատասխանատու, ծույլ և չսովորող։ Ամսվա վերջում շատ ուրախությամբ մասնակցեցի ճամփորդության դեպի Դիլիջան, էլի լինելով ծույլ միևնույն է բավականին լավ ճամփորդություն էր, քանի որ ձեռք բերեցի նոր ընկերներ։ Եվ ահա ամիսը վերջացավ ու սկսեցին խնդիրները, դրվեց սկիզբը վերջի` իմ պլանավորած տարվա։ Խնդիրներ առաջացան մի ուսուցչի հետ և այդ խնդրի լուծումից հետո ես հասկացա որ պետք է վերջ դնել մի մարդու հետ շբմանը ում իրականում հազիվ էի հանդուրժում և այդպեսել արեցի։ Ես հասկացա որ մեծանալը եկել է ավելի շուտ քան ես կարծում էի։ Իրականում ուրախ եմ որ այն տեղի ունեցավ տարվա սկզբում թե չէ ես անիմաստ կկորցնեյ իմ տարին։ Հասկացա որ ամենը առաջվանը չէ, որ չեմ կարող անել այն ինչ ուզում եմ չմտածելով հետևանքների մասին։ Սկսեցի սովորել հասկացա որ պետք է ընտրել, հասկացա որ պետք է լինել խիզախ, հասկացա որ պետք է հրաժարվել որոշ բաներից։ Եվ այսպես սկսեցի ավելի լավ ուսումնասիրել ընտրությանս լեզուն, հասկացա որ ինձ դա պետք է։ Բոլոր առարկաներին սկսեցի ավելի շատ ուշադրություն դարձնել, չեմ արել իդեալական, բայց կարևորը այն է որ չեմ կորցրել ինձ։ Այսպես անցկացնելով առաջին ամիսը նորից ճամփորդություն, որը ես շատ էի ուզում և բոլոր մոտ հեռու ընկերներիս հետ որոշոշեցի գնալ այդ ճամփորդությանը։ Իրականում շատ վատ էր քանի որ բոլորը տարբերեն ու դրա պատճառով անհետաքրքիր էր։ Իրականում ճամփորդությունը նոր մարդկանց հետ ավելի լավ է անցնում։ Էլի անցավ ժամանակ սովորելով ոչ իդյալական էլի խնդիրն էր եղան բայց չեմ ցանկանում պատմել այդ մասին։
Մինչև ընդհանուր ամփոփումը, մի փոքր կպատմեմ մի հետաքրքիր առարկայի` էկոլոգիայի դասերի մասին։ Մի օր բացում թեմ մեյլս ու տեսնում նամակ անգլերենիս ուսուցչից, նա ինձ առաջարկում էր մասնակցել հանդիպմանը էկոլոգիան և նորաձևությունը թեմայով։ Ես մասնակցեցի և շատ հետաքրքիր էր իրականում։ Այս հանդիպումից հետո ինձ և ընկերոջս էկոլոգիյայիս ուսուցիչը առաջարկեց պատրաստել էկո լուրի համար նյութ։ Ես շատ ուրախ էի քանի որ նման բաներ շատ եմ սիրում։ Նյութի պատրաստական աշխատանքները անցան շատ հետաքրքիր։ Իսկ ահա հղումով դուք կարող եք ծանոթանալ աշխատանքին`
Եվ ահա նորից մի աշխատանք անզատության մեջ գտնվող արջերի վերաբերյալ։ Ուսուցիչ ինձ ասաց պատրաստել իմ տնկերոջ հետ պլակատներ անազատության մեջ գտնվող արջերի համար։ Մենք դա արեցինք մեզ շատ օգնեց մի մարդ ով ընդհանրապես մեր խմբից չէր ես շատ շհնորհակալ եմ իրեն։ Եվ այսպես եկավ օրը ամփոփելու աշխատանքները, գնալու Հոկտեմբերյանի կենդաբանական այգի։ Այս անգամ մենակ պետք է նյութը պատրաստ էի, այդ իսկ պատճառով, այդքան ել գոհ չեմ արդյունքից, բայց ընդհանուր շատ կարևոր ու հետաքրքիր էր։ Ռեպորտաժը`
Իսկ հիմա ցանկանում եմ գալ ընդհանուր ամփոփման։ Վերջացավ կիսամյակը և ես ունեմ` լավ ընկերներ, հրաշալի կազմակերպիչ, ունակաթյուն ընտրելու ճիշտ մարդկանց, կատարելու հստակ որոշումներ, չծուլանալ, և որ ամենակարևորն է ես ընդունեցի այն փաստը որ մեծանում եմ ու ամեն օր, որ ժամանակ երբեք կանգ չի առնում։ Չեմ վախենում կյանքի դժվարություներից և պատրաստ եմ այդ դժվարություների միջով անցնել։ Դժվար էր ինչ խոսք բայց իրականում ես ունեցա լավագույն կիսամյակը քանի որ մեծացա ու պատրաստեմ շարունակելու մեծանալու ճանապարհը։
Եվս մի քանի հետաքրքիր նյութեր արված տարվա ընթացքում`
Աղբի վերամշակումը որպես մշակույթ| Իսպանիա`
Նոր տարին Իսպանյայում`