Փող

Ի՞նչ գիտեք «փողի» մասին

Փողը փոխանակման միջոց է, որը թույլ է տալիս մարդկանց ձեռք բերել այն, ինչ անհրաժեշտ է մարդկանց ապրուստի համար։ Փողը շատ կարևոր դեր է խաղում մարդկանց կյանքում։ Եթե չլիներ փողը, մարդիկ չէին կարող տարբեր գնումներ անել, բացի գնումներից հոգալ մնացած կարիքները։

Ի՞նչ ճանապարհ է անցել մարդկությունը մինչև «փողի» գաղափարի ստեղծումը

Մինչ «փողի» գաղափարի ստեղծվելը բոլորս գիտենք, որ հնում մարդիկ առևտուր անելիս փոխանակել են մեկ այլ ապրանքներով: Ապրամքների վճարման միջոց էին դարձել մթերքները, թանկարժեք քարերը, կենդանիները և այլն։ Նաև ժամանակի ընթացքում դրանք փոխարինվել են ոսկով և արծաթով, որոնք ընդհանրապես չեն արժեզրկվում, գեղեցիկ են և չեն ժանգոտվում մինչ օրս։

Ինչպիսի՞ն կլինի աշխարհը առանց փողի

Այս օրերում շատ-շատ դժվար է պատկերացնել կյանքը առանց փողի։ Ըստ իս առանց փողի աշխարհում ֆինանսական և բանկային ոլորտները կդառնային ավելորդ, քանի որ մարդիկ կդադարեին օգտագործել փողը։ Իմ կարծիքով, եթե աշխարհը լինի առանց փողի, մարդիկ նորից կսկեին անել այն փոխանակումները, ինչ անում էին օրինակ ՝ քարի դարում, հին և միջին դարերում։


«Փողի» պատմության մի քանի հետաքրքիր էջեր

Առաջին դրամները հատվել են մ. թ. ա. 7-րդ դարում, Լիդիայում, որը պետություն էր Փոքր Ասիայի արևմուտքում, այնուհետև՝ Հունաստանում, Հռոմում, Բաբելոնում, Եգիպտոսում, Պարսկաստանում, մ. թ. ա. 5-րդ դարից՝ Հայաստանում: Մետաղե դրամները Հայաստանում տարածվել են հելլենիստական դարաշրջանի սկզբից: Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե դրամները Փոքր Ասիայից և Միջագետքից թափանցել են հայկական շուկա: Այդ շրջանին բնորոշ հայկական դրամների դիմերեսին, որպես կանոն, միապետի դիմապատկերն է, դարձերեսին՝ դիցաբանական խորհրդանշաններ և արքայի անունն ու տիտղոսը՝ հունարեն գրերով:

Թղթային փողերը կամ թղթադրամները առաջին անգամ օգտագործվել են Չինաստանում Սոնգ Դինաստիայի ժամանակ։ 

17-րդ դարից սկսել են գործածվել թղթադրամները: Սկզբում թողարկվել են միայն խոշոր արժողության թղթադրամներ, ավելի ուշ եվրոպական երկրներում հայտնվել են նաև փոքր արժեքի թղթադրամներ, որոնք շրջանառվում են նաև այսօր:

Երկրորդ համաշխարհային պատերազմից և Բրեթոն-Վուդսի կոնֆերանսից հետո, շատ երկրներ ընդունեցին ԱՄՆ դոլարի ամրագրված արժույթները։ ԱՄՆ դոլարն իր հերթին ամրագրվեց ոսկու հաշվին։ 1971 թվականին ԱՄՆ կառավարությունը կասեցրեց ԱՄՆ դոլարի փոխարժեքը ոսկու նկատմամբ։ Դրանից հետո շատ երկրներ իրենց արժույթներից հանեցին ԱՄՆ դոլարը, և աշխարհի մեծ մասի արժույթները դարձան ոչինչ, բացառությամբ այն դեպքերի, երբ կառավարությունների իրավունքը մրցակցային էր, և փողը վճարման միջոցով փոխարկելու հնարավորություն կար։ 

1979 թ-ին Եվրոպական Միությունը եվրոպական տարբեր երկրների արժույթները միավորելու նպատակով ստեղծել է Եվրոպական արժութային համակարգը, ներմուծել դրամական նոր միավոր՝ եվրո, որի կուրսը հիմնված է Եվրոպական Միության երկրների արժույթների կուրսի վրա: Այդ երկրներում եվրոն օգտագործվում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ֆինանսական գործառույթներում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s