Այս ամենից կարելի է մեկ, բայց շատ կարևոր եզրակացություն անել՝ կյանքն առանց ջրի հնարավոր չէ, եթե չկա ջուր, ապա չկա նաև կյանք։ Եվ այդ գլխավոր «ռեսուրսը» մեր մոլորակի կազմության շուրջ 70%-ն է, այսինքն մեծ մասը։ Օվկիանոսները, ծովեր, գետերը, լճերը, և այն ամենն ինչ կազմված է ջրից՝ մարդկության գոյության համար գլխավոր նախապայմաններից է։
Չնայած, որ երկրագնդի 3/4 մասը բաղկացած է ջրից, օրինակ Աֆրիկայում մարդիկ սովից և ծարավից կարող են մահանալ, կամ Եվրոպական երկրներում ծորակից հոսող ջրի աղտոտվածության պատճառով մարդիկ այն գնում են խանութներից, և այս ամենին հակառակ էլ՝ շատ երկրներում գետերի վարարումներ, օվկիանոսների ցունամիներ են տեղի ունենում։ Կարելի է ասել, որ ջուրը մեր մոլորակի վրա հավասար բաշխված չէ, այնինչ ես կարծում եմ, որ այդ ամենի պատճառը՝ մեր ցածր գիտակցության, տեղեկացվածության պատճառն է։ Այնտեղ, որտեղ կա շատ ջրի պաշար՝ մարդիկ անհագ, անփույթ կերպով են վերաբերվում, իսկ շատ տեղերում էլ մարդիկ կիլոմետրերով կիզիչ արևի տակ քայլում են՝ հույս ունենալով գտնել ջրի որևէ աղբյուր։
Ջուրը
