Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանն աննկարագրելի մեծ նշանակություն է ունեցել հայ ազգի համար ամենադժվարին պահերին։ Բացառիկ գրող լինելուց զատ, Թումանյանն իր ողջ հասարակական գործունեությամբ լույսի մի շող է հանդիսացել է հայ ժողովրդի համար։ Մենք ամեն տարի փետրվար ամսին մեծ անդրադարձ ենք ունենում Թումանյանի գործունեությունը՝ թե գրական, թե հասարակական։ Այս տարի ցանկացա աշխատանքներս ավելի շատ ուղղել դեպի մեծանուն գրողի հոդվածների ուսումնասիրությանը։
ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ ՀԱՐԳԱՆՔ
Հոդվածում Թումանյանն անկեղծորեն վիրավորած և վհատված խոսում է հանրության կարծիքի մասին գրողների վերաբերյալ։ Շատերը կարծում են, որ գրողը պետք է լինի սոված, թշվառ…. Սակայն ինչու՞ են այդպես մտածում, պետք է անպայման գնալ և լավ բժիշկ, ինժեներ, ուսուցիչ լինել, որպեսզի լավ ապրել։
Մենք հարգում ենք գրողներին, սակայն միևնույն ժամանակ վիրավորում նրանց, մեղադրելով, որ ինչ-որ պահի բիզնես, առևտրով են զբաղվել։ Սակայն այդ ամենի մեջ ի՞նչ կա։ Բոլորն էլ իրենց կյանքում ունենում են դժբախտություններ և տխրություն, սակայն պետք չէ դա վերագրել միայն գրողներին։
Թումանյանի այս հոդվածն իր մեջ ամփոփում էր գրողի մտահոգությունները կապված հայ գրական աշխարհի և հասարակության կարծիքի հետ։
ՁԵՒՆ ՈՒ ՀՈԳԻ
Ինձ շատ դուր եկավ այս հոդվածը: Այստեղ խոսվում էր արտաքինի ու ներքինի, նյութականի և հոգևորի մասին, որ մարդիկ անընդհատ ուշադրություն են դարձնում արտաքինին: Շատերը չեն ցանկանում կամ ուղղակի չեն կարողանում ըմբռնել հոգևորը: Կարևորում և ուշադրություն են դարձնում միայն նյութականը: Իսկ շատ մարդիկ ծնված օրվանից արդեն շրջապատից սովորում են՝ ամեն ինչին նայել մակերեսորեն: Յուրաքանչյուր իրի, մարդուն կամ իրադարձությունն ընկալում են միայն արտաքնապես:
Հոդվածում Թումանյանն անընդհատ համեմատություններ էր անում ներքինի ու արտաքինի միջև: Թե ինչպես ենք ընկալում մեր շրջապատը: Այս հոդվածն ինձ ամբողջությամբ դուր եկավ, և ես մի քանի հատված դուրս եմ բերել: