1. Ի՞նչ քայլեր էր իրականացնում Բյուզանդիան Հայաստանում Անի-Շիրակի թագավորության անկումից հետո։
Անի-Շիրակի թագավորության անկումից հետո Բյուզանդիան հայոց պետականությունն առհասարակ վերացնելու և հայկական անկախ բոլոր պետական կազմավորումներն իրեն ենթարկելու քայլերն էր շարունակում։ Ձգտելով Հայաստանի թուլացմանը, Բյուզանդիայի արքունիքը երկրից հեռացնում էր հայ ազնվականներին։ Հայ իշխաններին շնորհվեցին նոր տիտղոսներ և կալվածքներ։ Հայկական զորքը ցիրուցան արվեց, տարվեցին երկրի խորքերը։
2. Ովքե՞ր էին սելջուկ-թուրքերը, որտե՞ղ է նրանց հայրենիքը։
Սելջուկ-թուրքերի նախնիները քոչվոր անասնապահներ էին և զբաղեցնում էին Ալթայից Միջին Ասիա ընկած տարածքը։
3. Ինչպիսի՞ հետևանքներ ունեցավ սելջուկ-թուրքերի արշավանքերը դեպի Հայաստան։
Սելջուկ-թուրքերի առաջին արշավանքը Հայաստան եղավ 1047 թվականին։ Նրանք անարգել մուտք գործեցին Վասպուրականի վրայով մինչև Բասեն`ճանապարհին ավերելով բազմաթիվ բնակավայրեր։ 1048 թվականին եղավ 2-րդ արշավանքը։ Այս արշավանքը նույնպես մահ ու ավեր սփռեց ամենուրեք։ Կազմակերպվեցին կոտորածներ, գրավվեցին տարածքներ` Կարինի մոտ գտնվող Արծն քաղաքը։
4. Ե՞րբ և որտե՞ղ տեղի ունեցավ սելջուկ-բյուզանդական վճռական ճակատամարտը և ինչպիսի՞ն դարձավ տարածաշրջանը դրանից հետո։
1071 թվականին Մանազկերտի մոտ տեղի ունեցավ սելջուկ-բյուզանդական վճռական ճակատամարտը։ Սա ողբերգական վախճան էր Բյուզանդական կայսրության համար։ Բյուզանդացիները ծանր պարտություն կրեցին։ Նույնիսկ գերի ընկավ Բյուզանդիայի կայսրը` Դիոգենեսը։ Այս իրադարձություններից հետո Բյուզանդիան ընդունեց Սելջուկ-թուրքերի տիրապետությունը Հայաստանի և Փոքր Ասիայի վրա։