Ի՞նչ է գլոբալիզացիան։
Գլոբալացում կամ համաշխարհայնացում` ապրանքների, կապիտալի, ծառայությունների, մարդկանց, տեխնոլոգիայի և տեղեկատվության ազատ տեղաշարժն է: Այն երկրների միջազգային ինտեգրման գործընթացն է, որը առաջանում է աշխարհայացքների, արտադրանքի, մտքերի և մշակույթի այլ տեսակետների հաղարդակցումից: Գլոբալացմանը նպաստում է տրանսպորտային միջոցների և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացումը:
Ո՞րն է ձեր ճանապարհը՝ գլոբալիստ, թե՞ հակագլոբալիստ (հիմնավորե՛ք ձեր ընտրությունը)։
Ամեն երևույթ ունի իր դրական և բացասական կողմերը։ Գլոբալիզացիայի դրական կողմերը այն են, որ մարդիկ կսկսեն միմյանց մեջ կիսել բոլոր հաջողությունները և հնարավորությունները, այսպես հնարավոր կլինի ավելի մեծ բարձունքների հասնել։ Նաև շատ կքչանան պատերազմները և դրանք չեն կրի այն կարևորությունը, որը հիմա ունեն։ Վատ կողմն էլ այն է, որ բոլորը կսկսեն նմանվել իրար և շատ միապաղաղ կդառնա կյանքը։ Այդպես տարբեր ազգեր կամ երկրներ չեն ունենա իրենց առանձնահատկությունները և կյանքը ավելի անհետաքրքիր կլինի։ Շատ դժվար է կողմնորոշվել այս հարցի շուրջ, բայց երևի թե ես ավելի շատ հակագլոբալիստ եմ։
Ի՞նչ է տնտեսական գլոբալացումը, ի՞նչ երևույթներ կնշեք։
Տնտեսական գլոբալացումն աշխարհի մասշտաբով ազգային տնտեսությունների միջև տնտեսական փոխկախվածության աճի միտումն է, որը պայմանավորված է ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիայի և կապիտալի միջսահմանային շարժի աճով։ Տնտեսական գլոբալացման բաղկացուցիչ մաս է կազմում արտադրության գլոբալացումը, որը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր մասերից որոշակի աղբյուրից ձեռք բերել ապրանքներ և ծառայություններ և օգուտ քաղել արժեքի և որակի տարբերություններից։
Որո՞նք են քաղաքական գլոբալացման դրական և բացասական կողմերը։
Ընդհանուր առմամբ, գլոբալացումը ի վերջո կարող է նվազեցնել ազգային պետությունների նշանակությունը։ Քաղաքական գլոբալացման դրական կողմերը այն են, որ մարդիկ միասնական կդառնան և ամեն ինչ կկիսեն միմյանց մեջ։ Այդպես կնվազվեն պատերազմները։ Բայց բացասական կողմն էլ այն է, որ ազգերը կկորցնեն իրենց յուրահատկությունները, մշակույթը և բոլորը կդառնան նույնը։ Իմ համար ավելի լավ կլինի, որ բոլորը պահպանեն իրենց ինքնուրույնությունները և յուրահատկությունները, որպեսզի աշխարհը ավելի հետաքրքիր և տարբերվող լինի։
Գլոբալիզացիան կյանքի ո՞ր ոլորտներում է դրսևորվում։
Գլոբալիզացիան դրսևորվում է կյանքի բոլոր ոլորտներում, քանի որ տնտեսությունից և քաղաքականությունից հետո, այն նաև կազդի մարդկանց առօրյա կյանքի, մտածելակերպտի և ամեն ինչի վրա։ Իհարկե, այդ ամենը միանգամից չի լինում, բայց ժամանակի ընթացքում այն ավելի ու ավելի է մեծանում։
Գլոբալիզացիա
