Առաջադրանք
• Լրացրու բաց թողած տառերը, կետադրիր։
• Բոլոր նախադասություններում գտիր ենթական, ստորոգյալը և գոյականի լրացումները։
Հասարակական ժողովասրահի սպասավորները (ենթական), Սմբատին տեսնելով (ստորոգյալ), միմյանցից առաջ ընկան՝ նրա գլխարկն ու ձեռնափայտը վերցնելու։ Հախճաքարե ընդարձակ սանդուղքով բարձրանալով՝ Սմբատն (ենթակա) անցավ (ստորոգյալ) մարմարե սյուների արանքով և մտավ (ստորոգյալ) մի ընդարձակ սրահ, որտեղ մի խումբ զբաղված էր (ստորոգյալ) թղթախաղով մի այլ խումբ զրույցով ու վիճաբանությամբ։ Մյուս տեղում գռեհիկ զավեշտներ էին (ստորոգյալ) պատմում, միմյանց ուսի խփում, լսվում էին զանազան անարգական դարձվածքներ ու արտահայտություններ։ Դրանք երեկվա սայլապաններն էին (ենթակա), մրգավաճառները (ենթակա)՝ հագուստը փոխած օսլայած օձիքով։ Սրահը զարդարված էր փարթամ կահկարասիով, ողողված էր լամպերի՝ աչք շլացնով փայլփլուն լույսով։ Թավշյա բազկաթոռներին ու բազմոցներին անփույթ ընկողմանած էին (ստորոգյալ) նավթաշխարհի ընչաքաղց տերերի հղփացած որդիները (ենթակա)։ Սմբատն (ենթակա) արհամարհանք ու նույնիսկ նողկանք զգաց (ստորոգյալ) դեպի այդ մարդիկ, որոնք, իրեն տեսնելով, պատկառանքով հետ քաշվեցին, ոմանք էլ խոնարհ գլուխ տվեցին։