Սևանա լճի հիմնախնդիրներ

Մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակը Սևանա լիճն ուներ բնական էկոհավասարակշռություն, ջրի մակարդակի (ծովի մակարդակից բարձրությունը մոտ 1916 մ) բնական տատանմամբ: Լճին բնորոշ էին օլիգոտրոֆ (սնվում են մթնոլորտային տեղումներով, հանքանյութեր քիչ են պարունակում) լճերի հիմնական հատկանիշները` ջրի բարձր լուսաթափանցելիություն (միջինը 14 մ), ջրում լուծված թթվածնի բարձր պարունակություն (6.0 մգ/լ-ից ոչ պակաս), պլանկտոնի ցածր պարունակություն և բարձրորակ մաքուր ջրերին բնորոշ սաղմոնազգի ձկների (Սևանի իշխան) օպտիմալ ձկնապաշար: Սակայն սկսած 30-ական թվականներից երկրի էներգետիկ կարիքները հոգալու, Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադը ջրով ապահովելու և ոռոգովի հողատարածքները ընդլայնելու նպատակով Հրազդան գետի միջոցով սկսվեց ջրի լրացուցիչ չափաքանակի բացթողում, որի արդյունքում լճի մակարդակը իջավ (մինչև 20,2 մ-ով), միջին խորությունը պակասեց` 41,3 մ-ից մինչև 26,5 մ, ջրի ծավալը 58,5 մլրդ մ^3 -ից կրճատվեց մինչև 32 մլրդ մ^3: Սևանա լճի մակարդակի իջեցմանը զուգընթաց լճում արձանագրվեցին բացասական երևույթներ, հատկապես ինտենսիվացան էվտրոֆացման (ճահճացման) պրոցեսները:

Լճի էկոհամակարգի վերականգման և պահպանման նպատակով ձեռնարկվեցին մի շարք մեծածավալ միջոցառումներ։ Որոշվեց լճի մակարդակը բարձրացնել 6,5 մ։ Կառուցվեցին Արփա-Սևան, ապա Որոտան-Արփա ջրատար թունելները։ Հիմնականում 2002 թվականից սկսած կրճատվեցին ջրբացթողումների ծավալները: Արդյունքում լճի մակարդակը մոտ 3,5 մ բարձրացավ: Սակայն ներկայումս շարունակում է խախտված մնալ լճի բնական էկոհավասարակշռությունը, այն գտնվում է անկայուն վիճակում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s