ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ. ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1.1. ԼՐԱՑՆԵԼ ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՏԱՌԵՐԸ ԵՒ ԿԵՏԱԴՐԵԼ։

Երբ արդեն թողել էինք Սոֆիան, և մեր ինքնաթիռը թռչնի թեթևությամբ սահում էր ինը հազար մետրով չափվող բարձունքներում, ուղեկցորդուհին մեզ պարզեց պատվոգրի մեծությամբ մի թուղթ, վրան երկրագնդի պատկերը, բոլորված ոսկեզօծ նախշաժապավենով։

—Հարգելի´ ուղևորներ, մենք այս վայրկյանին կտրում ենք հասարակածը և ինքնաթիռի անձնակազմը շնորհավորում է ձեզ ու տալիս վկայագիրը՝ որպես հիշատակ,— արծաթահնչուն ձայնով ասաց ուղեկցորդուհին։

Հիրավի, պահը հանդիսավոր էր։ Կյանքումս առաջին անգամ էի անցնում երկրագնդի հյուսիսն ու հարավը բաժանող սահմանագծով, որը միայն հայացքով էի անցել, այն էլ իհարկե, քարտեզի վրա։

Այդ վայրկյանին ես աշխարհի հետ էի, աշխարհ, որն ունի հինգ աշխարհամաս ու հինգ միլիարդ բնակչություն, օվկիանոսներ ու երկնաքերծ լեռներ, անջրդի անապատներ ու ջրարբի մարգագետիններ։ Եվ ես՝ հյուսիսային կիսագնդի բնակիչս, առաջին անգամ երկնքի ոլորտներում մուտք եմ գործում մյուս՝ այսինքն հարավային կիսագնդի սահմանը։

ՀՈՄԱՆԻՇ ԲԱՌԵՐ

  1. Գավաթ, տենդ, նստվածք, գոմ, թել, նախասրահ, գավիթ, դերձան, գահույք, փարախ, ըմպանակ, մրուր, դողէրոցք, գլան։ 

Գավաթ-ըմպանակ, տենդ-դողէրոցք, նստվածք-մրուր, թել-դերձան, գավիթ-նախասրահ, գոմ-փարախ։

  1. Դրասանգ, նժույգ, նախճիր, եղրևանի, դիպակ, յասաման, սյուք, եղեռն, եղեգն, եղերերգ, շամբ, երիվար, ծաղկաշղթա, զեփյուռ։ 

Դրասանգ-ծաղկաշղթա, նախճիր-եղեռն, եղրևանի-յասաման, սյուք-զեփյուռ, շամբ-եղեգն, երիվար-նժույգ։ 

  1. Անտարբեր, համր, արտառոց, անհրապույր, անիրավ, տհաճ, անդադար, անապական, անարդար, անբարբառ, անսփոփ, մաքուր, անդուլ, անհեթեթ։ 

Համր-անբարբառ, արտառոց-անհեթեթ, անհրապույր-տհաճ, անդադար-անդուլ, անապական-մաքուր, անիրավ-անարդար։ 

  1. Զտարյուն, անհողդորդ, անխառն, դժնի, անսահման, անգո, անըստգյուտ, բարձիթողի, անիրական, անտերունչ, անվերջ, աներեր, անագորույն, անշեջ։ 

Զտարյուն-անխառն, անհողդողդ-աներեր, դժնի-անագորույն, անգո-անիրական, անսահման-անվերջ, բարձիթողի-անտերունչ։ 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s