Մենք վայրի կենդանիներին և նրանց մորթիները կամ գլուխները կախում ենք տան տարբեր հատվածներից ցույց տալով թե որքան ուժեղ ենք և որքան հզոր, որ կարողանում ենք սպանել նման կենդանիների։ Զբաղվում ենք որսորդությամբ, կենդանիների գողությամբ և վաճառքով, այդ կերպ բավարարելով մեր նյութական և «բարոյական» պահանջմունքները։ Այս ամենի համար մեզ պետք է մի փոքր գիտակցել, որ այն ինչ անում ենք՝ բումերանգի նման մեզ հետ է վերադառնալու, և որ մենք բնության մի մասնիկ ենք։
Ծխախոտի փորձարկումները կենդանիների վրա
Կենդանիների վրա սարսափելի ու դաժան փորձարկումներ են անում նաև ծխախոտ արտադրող ընկերությունները: Շներին, կատուներին, կապիկներին, ճագարներին ու կրծողներին ստիպում են օրեր շարունակ շնչել ծխախոտի ծուխը հատուկ խողովակներից, որոնք մտցնում են նրանց շնչափողերի մեջ: Բացի այդ, թունավոր նյութերը քսում են նրանց աչքերին ու մաշկին:


Փորձարկումներն առավել արդյունավետ դարձնելու համար նրանք երկար ժամանակով անշարժացնում են անօգնական կենդանիներին՝ նրանց կապելով հատուկ հարթակներին: Այս փորձարկումները, որպես կանոն, հանգեցնում են կենդանիների տանջալից մահվան, իսկ սատկածներին փոխարինում են նորերը:


Ճագարներին սովորաբար միացնում են հատուկ սարքերին, որը մղում է ծուխը կենդանիների պարանոցին բացված անցքից: Այնուհետև հանում են նրանց թոքերն ու ստուգում ծխախոտի ազդեցությունը շնչառական օրգանների վրա:
Ինչպես կարող ենք օգնել
Ընդհանրապես «կենդանիների իրավունքները» հասկանալու և ընդունելու փորձը կարող է դժվար լինել: Կենդանիների իրավունքներին վերաբերող շատ հարցեր հեղհեղուկ և էվոլյուցիոն են, օրենսդրական փոփոխություններով , որոնք տեղի են ունենում ամեն օր նահանգային և դաշնային մակարդակով: Օրինակ, Grey2KUSA Worldwide-ը 2016 թվականի մայիսի 13-ին հայտարարեց, որ Արիզոնան դարձել է 40-րդ նահանգը, որն արգելել է շների մրցավազքը : Եթե ցանկանում եք օգնել, ընտրեք այն հարցը կամ խնդիրները , որոնցով դուք կրքոտ եք և գտեք այլ ակտիվիստների , ովքեր կիսում են ձեր մտահոգությունը: