Սահյանի բանաստեղծությունները ընթերցելիս մեծ ցանկություն է առաջանում էլ ավելի լավ ճանաչել Սահյանին:
Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։
1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում։ 1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։ Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։
Սահյանի ստեղծագործությունների բաղադրչիների մեծ մասը նրա բառապաշարը բնության երևույթների անվանումներն են:Սահյանը իր հույզերը և ասելիքը փոխանցում է լուսաբացի, ամպրոպի, անձրևի, բարդու, միջոցով: Նրա գրեթե բոլոր բանաստղծության կառուցման հիմքում այս բառերն են կամ դրանց հոմանիշները ու հականիշները: Ստեղծագործություններում Սահյանը այնպիսի մարդկային հատկանիշներ է վերագրում բնության անշունչ առարկաներին և երևույթներին, որ կարդալով ավելի ես հետաքրքրված կարդում:
«Ամպրոպից հետո»
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ…
Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
Վերլուծություն
Սահյանը, ամպրոպը համեմատում Է ցավի, վշտի, թախիծի հետ, և այստեղ Սահյանը ցանկացել է ասել, որ ամեն վատից հետո միշտ էլ լավն է գալիս: Կան մարդիկ, ովքեր ցավից, տառապանքից հետո ավելի են ուժեղանում, անցյալում թողնելով բոլոր անհաջողությունները։ Տառապանքից հետո ամեն փոքրիկ լավ բան ավելի հաճելի է ընկալվում: Կարծում եմ, որ ստեղծագործությունում ներկայացված են հենց այդպիսի մարդիկ, սակայն այն վերագրված է անկենդան բնությունը։