Ի՞նչ է էթիկան։
Էթիկան`բարոյագիտությունը,փիլիսոփայության բաժին է, որը զբաղվում է վարքագծի ճիշտ և սխալ հասկացությունների համակարգմամբ, պաշտպանությամբ և ներկայացմամբ։ Էթիկան հետազոտում է մարդկային բարոյականության հետ կապված խնդիրները, այսինքն բարու և չարի, ճշտի և սխալի, առաքինության և արատի, արդարության և հանցանքի խնդիրները։
Ի՞նչ գիտեք գործածական էթիկայի մասին, ո՞ր ոլորտներում է այն կիրառվում։
Գործածական էթիկան չափանիշների համակարգ է, ըստ որի մարդիկ՝ տարբեր ոլորտներում, կարողանում են բարոյապես ճիշտ ընտրություն կատարել։
Արդյո՞ք կիրառական էթիկան ենթարկվում է ժամանակային փոփոխությունների։
Ըստ իս աշխարհի, մարդկանց մտածելակերպի հետ փոխվում է նաև կիրառական էթիկան։ Ժամանակի ընթացքում մարդիկ ձեռք են բերում նոր տեսակետ, սկսում են որևէ երևույթին նայել ավելի դրական կամ բացասական անկյունից։ Այդպիսով՝ կիրառական էթիկան ենթարկվում է ժամանակային փոփոխությունների։
Ի՞նչ նշանակություն ունի «ողջույնը» մարդկային փոխհարաբերություններում։
«Ողջույնը» ցանկացած մարդկային փոխհարաբերության արմատն է, կմաղքը։ Ողջույնի շնորհիվ մարդիկ պատկերացում են կազմում իրենց և որևէ մեկի շփման շարունակականության մասին, որոշում են այդ մարդու կարևորությունն իրենց կյանքում։ Բացի այդ՝ այն քաղաքավարության լավագույն դրսեվորումն է։ Ողջույնը վերաբերմունք է։
Էթիկա
