Վերնագիրից ունեմ դժգոհություն և ուզում եմ ասել, որ կան մարդիկ, որոնք չեն սիրում և նրանք երջանիկ են։Այս պատմվածքը վերնագրից էլ պարզ է թե՛ ինչի մասին է խոսելու հեղինակը։Պատմվածքից մի քանի խոսքեր եմ հանել, որտեղ համամիտ եմ հեղինակի հետ։”Չկա սիրելու պարտականություն, կա միայն երջանիկ լինելու պարտավորություն”։ Այո՛ դու պարտավոր չես ի՞նչվոր մեկին սիրես կամ սիրվես, բայց պարտավոր ես երջանիկ լինես անգամ չնչին բանից։Բայց կան մարդիկ ովքեր ասում են և պահանջում են դիմացինի սերը և հոգատարությունը չհանձնելով իրենցը դիմացինին։Այստեղ ես համամիտ չեմ քանի, որ դու պետք է ագահ չվարվես դիմացինի հետ եթե տեսնում ես , որ նա քո հանդեպ բարի է։Եվ այս պատմվածքի իմ սիրելի հատվածը ՝ “«Եթե չդառնաք ու չլինեք մանուկների պես…» կամ «Երկնքի արքայությունը ձեր մեջ է»։
Դա էր ուսմունքը՝ միակ ուսմունքը աշխարհում։ Այդ ասել է Հիսուսը, այդ ասել է Բուդդան, ասել է Հեգելը, յուրաքանչյուր ոք՝ իր աստվածաբանության մեջ։
Յուրաքանչյուրի համար աշխարհում միակ կարևոր բանը սեփական ներաշխարհն է, սեփական հոգին, սիրելու սեփական կարողությունը։ Եթե այն կարգին է, մարդը հաճույքով կորեկաձավար կամ թխվածք կուտի, ցնցոտիներ կամ զարդեր կկրի։ Այդ ժամանակ աշխարհը կհամահնչի հոգու հետ՝ մաքուր ու ներդաշնակորեն, որովհետև ամեն ինչ լավ է, ամեն ինչ կարգին է։”