Ֆրանսիական հեղափոխություն ամենամեծ հեղափոխությունը Ֆրանսիայի սոցիալական և քաղաքական կյանքում, տեղի ունեցած 18-րդ դարում, որի արդյունքում կազմաքանդվեցին հին կարգերը և Ֆրանսիան, դե յուրե, միապետականությունից վերածվեց հանրապետության՝ ազատ և հավասար քաղաքացիների համար։ Կարգախոս, ազատություն, հավասարություն, եղբայրություն։
Հեղափոխության սկիզբ դարձավ 1789 թվականի հուլիսի 14-ին Բաստիլի գրավումը, իսկ ավարտը 1799 թվականի նոյեմբերի 9-ը։
18-րդ դարում Ֆրանսիան միապետություն էր։ Երկրում սոցիալ-տնտեսական և քաղաքական դրությունը գնալով վատանում էր և իշխանությունները ստիպված էին փոխզիջումների գնալ, սա հետևանք էր 14-16-րդ դարերում տեղի ունեցած քաղաքացիական պատերազմի։ Փոխզիջում կատարվել էր գյուղացիների հետ հարաբերություններում-պետությունը հրաժարվում էր գյուղացիներից հարկը գանձել գումարով, այլ բնամթերքով՝ սա ևս արդյունք էր 14-16-րդ դարերի գյուղացիական ապստամբությունների։ Երրորդ փոխզիջումը կատարվեց բուրժուզիայի ներկայացուցիչների հանդեպ (այս ժամանակաշրջանում բուրժուազիան համարվում էր Ֆրանսիայի միջին խավ), սակայն փոխզիջումային քաղաքականության արդյունքում է, որ 18-րդ դարում Ֆրանսիան ետ մնաց իր հարևաններից՝ գլխավորապես Անգլիայից։
18-րդ դարում անընդհատ Ֆրանսիայում այն գաղափարներն էին հասունանում, թե երկրի կառավարումը անկում էր ապրում, այն շատ էր հնացել։ Լյուդովիկոս XV Բառարանագետի ժամանակ սկսվեցին բարեփոխումները և մեծ մասամբ շարունակվեցին Լյուդովիկոս XVI-ի ժամանակ։
Հեղափոխության ավարտ
Հեղափոխությունը ոչնչացրեց հին կարգերը և հաստատեց նոր դեմոկրատական կարգեր։ Սակայն, խոսելով հեղափոխության ընթացքում տված զոհերի մասին, շատ պատմաբաններ գտնում են, որ կարելի էր ավելի քիչ զոհերի միջոցով հասնել դրան։ Ինչպես ցույց է տալիս ամերիկացի պատմաբան Պալմերը որ հեղափոխությունը չէր կարող ազդել Ֆրանսիայում կես դար հետո տեղի ունեցած դեպքերի վրա։ Ալեքսեյ Տովիլը գրում է, որ Ֆրանսիայում այս հին կարգերի քայքայումը տեղի կունենար և առանց հեղափոխության։
Հեղափոխությունը բերեց մեծ քանակությամբ զոհեր։ 1789-1815թվականներին զոհվեց 2 միլիոն քաղաքացիական անձ և 2 միլիոն զինվոր։
Միևնույն ժամանակ հեղինակները ցույց են տալիս, որ հեղափոխությունը ազատեց ժողովրդին դաժան բռնապետության լծից։