Մայիսի 6, ժ․ 11։55-12։35-Գրական թատրոնի ակումբը, գործունեությունը, ձեռքբերումները։ Պատմում, ներկայանում են ակումբի անդամները։
Հեղինակայինը՝ սովորողների ինքնավարություն, ուսումնական այլընտրանքային թատրոն։
Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ (կամ Ավագ դպրոցի դահլիճ)։
Ակումբի ստեղծման մասին
Բեմական ներկայացումները մեր կրթահամալիրում ուսեումնական բաղադրիչ է։ Դեռևս կրտսեր դպրոցից բոլորս էլ մասնակցել ենք տարբեր ներկայացումների բեմականացմանը։ Ավագ դպրոցում ևս բեմադրել ենք տարբեր ներկայացումներ։ Ձմեռային ճամբարի օրերին հերթական ներկայացումից հետո Արթուր Պետրոսյանը առաջարկեց դպրոցում բացել թատերական ակումբ։ Նման առաջարկը դրական հետևանքներ ունեցավ, և միտքը հաստատվեց։
Թատերական ակումբ ստեղծելու նպատակները
Ճիշտն ասած նպատկները շատ են ու տարբեր
Առաջին նպատակներից մեկն է ծանոթանալ թատերական արվեստի հետ։
Պետք է նշեմ, որ ակումբը ինքնավար է այսինքն ղեկավարվում է առանց ուսուցիչների։ Այսպես նպատակ ենք դրել մեզ մոտ զարգացնել ինքնուրունությունն, ինքնավարությունը, պատասխանատվության զգացումը, կազմակերպվածությունը, սովորել թիմում աշխատել։
Կարևոր նպատակներից մեկն է սովորողների մոտ զարգացնել ստեղծագործական միտքն ու մտահորիզոնը, դերակատարների մոտ՝ դերասանական տաղանդը։ Ինչպես նաև զարգացնել սցենար գրելու հմտությունը։
Ցանկանում ենք թատերական ակումբի գործունեությամբ օգնել մեր սովորողներն ազատվել բեմից և հանդիսատեսից ունեցած կաշկանդվածություններից։
Նաև կարևոր է նշել, որ ցանկանում ենք մի ուրիշ անկյունից նայել հայ և համաշխարհային գրականությանը։ Ժամանակ առ ժամանակ դրանք բեմադրելով՝ ուզում ենք հայ և համաշխարհային գրականությունը այլ կերպ ներկայացնել։
Թատերական ակումբի գործունեության մասին
Մենք՝ բոլորս, աշխատում ենք ստեղծագործական մտքի, դերասանական տաղանդի, սցենարագրության, ինքնուրույնության, թիմային աշխատանքի զարգացման վրա։ Փոխանակում ենք տարբեր մտքեր։
Ստանում ենք տարբեր գիտելիքներ թատերական արվեստի հետ կապված, ուսումնասիրում ենք տարբեր գրական ստեղծագործություններ, խաղում տարբեր խաղեր կամ անում տարբեր վարժություններ դերասանական հմտության և խոսքի բարելավման համար։
Ի՞նչ է սովորեցնում և ի՞նչ է տալիս ակումբը
ինքնավարության, ինքնունության, բարձրանում է պատասխանատվության զգացումը, կազմակերպվածությունը։ Մենք սովորում ենք աշխատել թիմում, սովորում դերասանական տաղանդին, սցենարագրությանը, մտահորիզոնի և ստեղծագործական մտքի զարգացմանը։
Ի՞նչպես ենք նյութ ընտրում
Մենք նյութը ընտրում ենք հետևյալ կերպ․ նախ մի քանի հոգով ուսումնասիրում ենք հայ և համաշխարհային, ժամանակակից և դասական գրականությունը, հետո երբ ընտրում ենք, թե ինչ գործ ենք ուզում բեմադրել, ներկայացնում ենք ակումբի անդամներին, որպես այդ օրվա հանձնարարություն ասում՝ որ կարդան, կամ կարդում ենք միյասին։ Հաջորդ դասին հարցերի ու պատասխանների, բառերի բացատրությունների շնորհիվ քննարկում ենք մեր ընտրած նյութը, եթե ստեղծագործությունը բոլորին դուր է գալիս վերլուծում ենք ստեղծագործությունը, փորձում ենք հասկանալ հերոսների հոգեբանությունը, վերլուծում նրանց պահվածքը։ Հետո վերածում ենք ստեղծագործությունը սցեների, կատարում դերաբաշխում և սկսում ենք աշխատել դերերի վրա։