ՄԱՅԻՍ. ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

  1. Բառարանի օգնությամբ գրել տրված բառերի բացատրությունները։

Միամորիկ-Մոր միակ զավակը հանդիսացող, մինուճար

քանքար-բնական մեծ ձիրք, տաղանդ

քենակալ-քենու ամուսինը, բաջանաղ

մաքառել-պայքարել, կռիվ մղե

անտունի-ժողովրդական երգի մի տեսակ

դրվատել-գովել, գովաբանել, ներբողել

մախաղ-փոքրիկ տոպրակ, որի մեջ լցնում են ուտելիքի պաշար և կապում մեջքին

2. Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին։

Գլուխ լցնել-դրդել մի արարքի

թևերը փռել-պաշտպանել

Աստծու կրակ-չարաճճի

արյունը ջուր դառնալ-խիստ վախենալ

առաջին ջութակ-գլխավոր դեմք

3. Տրված բառերը բառակազմական վերլուծության ենթարկիր։

թրաշուշան-թուր-ա-շուշան

դաշունահարված-դաշույն-ա-հարված

պարագիծ-պար-ա-գիծ

շքերթ-շուք-երթ

տնանկ-տուն-անկ

տնտեսուհի-տնտես-ուհի

հարսնացու-հարսն-ա-ցու

ջրամբար-ջուր-ամբար

4. Տրված բարդ բառերի ռաջին բաղադրիչները փոխելով՝ ստացիր նոր բառեր։

քաղցրաձայն-ցածրաձայն

վսեմաշուք-անշուք

տիրակալ-անկողմնակալ

վճռաբեկ-սրտաբեկ

սառնաղբյուր-Կարճաղբյուր

վարկանիշ-միանիշ

դալկադեմ-տխրադեմ

ցատկահարթակ-բեմահարթակ

հոռետես-կարճատես

5. Յուրաքանչյուր եռյակից կազմի’ր երեքական բաղադրյալ բառ։

սենյակ, հյուր, խաղ—հյուրասենյակ, խաղասենյակ, հյուրախաղ

ձյուն, ծաղիկ, շատ—ձնծաղիկ, ձնաշատ, ծաղկաշատ

սեր, ընկեր, զրույց—զրուցասեր, ընկերասեր, զրուցընկեր

գիծ, ուղիղ, անկյուն—ուղղանկյուն, ուղղագիծ, անկյունագիծ

երգ, պար, խումբ—պարերգ, խմբերգ, պարախումբ

քաղաք, պետ, գյուղ—գյուղաքաղաք, քաղաքապետ, գյուղապետ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s