Բակունց|վերլուծություններ

Հայ արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ Ակսել Բակունցն ապրել է ստեղծագործական կարճատև կյանք`  1923-1937թթ., որի ընթացքում հասցրել է գրել ու հրապարակել պատմվածքների չորս ժողովածու`   «Մթնաձոր», «Սև ցելերի սերմնացանը», «Սպիտակ ձին», «Եղբայրության ընկուզենիները», ինչպես նաև առանձին մասեր «Կարմրաքար» և «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպերից: Նրա պատմվածքներում և ակնարկներում պատկերված են իր հայրենի եզերքն ու մարդիկ:Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում`  տոհմիկ գյուղացու ընտանիքում: Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո «որպես հույժ գովելի աշակերտ» համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է գրական առաջին փորձերը:


1917թ.՝ ճեմարանի դասարանական բաժինն ավարտելուց հետո, հայ ժողովրդի գլխին կուտակված սև ամպերը տասնութամյա պատանուն ստիպեցին թողնել խաղաղ աշխատանքն ու դառնալ հայկական կամավորական բանակի զինվոր Էրզրումի ճակատում: 1920թ. մայիսի 26-ին Սարդարապատում հայ ժողովուրդը վճռական ճակատամարտի ելավ թուրքական բանակի դեմ, որը և որոշեց նրա հետագա գոյության և անկախ պետականության ճակատագիրը:

Ալպիական մանուշակը վերլուծություն


Ալպիական Մանուշակ պատմվածքը  շատ  հետաքրքիր պատմվածք է,  որը պատմում է   երեք ձիավորների   մի  գյուղացու և  նրա կնոջ մասին: Երեք  ձիավորներից  մեկը բնագետ էր,  իսկ մյուսը նկարիչ: Պատմվածքում ամենաշատ խոսվում էր  նկարչի մասին: Նկարչին ավելի հետաքրքում էր մանուշակները, բնությունը , բնագետին քարերը և նա չէր հետաքրքրվում մանուշակներով և ոտով տրորում էր, իսկ երրորդ ձիավորին հետաքրքրում էր մածունը, լավաշը և պանիրը: Այս պատմվածքը հիմնականում մարդկային արժեքների մասին էր։ Բակունցը համեմատում էր տարբեր մարդկանց աշխարհայացքները և նրանց արժեքները։ Երրորդ ձիավորի արժեքները չափազանց պարզ էին։ Նա հետաքրքրվում էր միայն սնվելով և սննդային մշակույթով։Բնագետը հիանում էր ամեն քարով, բայց ուշադրություն չէր դարձնում մանուշակներին։ Բակունցը նկարչի մասին ավելի շատ խոսեց, քանի որ ուզում էր ցույց տալ, որ մարդ այսպիսի արժեքներ պետք է ունենա։ Նկարիչը նկատում էր ամեն մանրուք և ամեն ինչը բնության մեջ իրեն հետաքրքրում էր։


 Միրհավը  վերլուծություն

Դիլանն ու Սոնան մանկության ընկերներ էին, ովքեր սիրել էին իրար մանկության տարիներից ։ Սոնայի ծնողները դեմ էին նրանց սիրուն, քանի որ Դիլանը աղքատ էր։ Սոնայի ծնողները ամուսնացրին մի հարուստ տղայի հետ հաշվի չառնելով, որ Սոնան երջանիկ չէ։ Նրանք երկուսն էլ տանջվում էին։ Պատմվածքում կայն համեմատություններ, որոնք ավելի հուզիչ էին դարձնում հերոսների ապրումները։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s