Թեստ շտեմարանից

Հարցաշար 1,1` 4

Գարուն էր։ Բնությունը ապաքինվող արտահարվածի պես նայում էր թախծախառն ժպիտով։ Գարունը նոր էր լցվում նրա երակների մեջ և նա անր-ում էր աչքերը տամկությամբ լի։ Հևում էր անհուն տենչանքով։ Ծառերը լցվել էին թացությամբ,  և վարդագույն վանքը ձորափին լռել էր ինքնամփոփ։

Մի ապաշխարհող վանական, խստահայաց ու թախծոտ ձյունաթոր մորուքով  նստած ձորապռնկի ժայռին, խորասույզ նայում էր ներքև՝ դեպի ջրաղացը, որի միափեղկ նեղլիկ դռնակից ժրաջան՝ մրջյունի պես ելումուտ էր անում մի կորամեջք մարդ։ Վանքի մերձակա քողտիկից, դուրս եկավ մի ուրիշ վանական՝մի պարկ շալակին մագաղաթի ձեռագրեր էր բերում։ Վանական ընկերը վերցնելով մագաղաթի փաթեթը, սկսեց հետաք-ին զնել ինչ-որ տող անվերջանելի էր և խիստ շահագրգռել էր նրան։

Հարցաշար 1,1`16

Դեռ ավտոբուս չնստած՝ հիշեցի, որ Գեղարդի ճանապարհին՝ Ողջաբերդի մոտ է Չարենցի կամարը: Երբ այդ մասին հարցրի վարորդին, նրա վառվռուն աչքերը փայլփլեցին, ու նա զարմացավ, որ Չարենցին գիտեմ: Ասացի, որ Ուկրաինայում վաղուց հայտնի են նրա բանաստեղծությունները:
Երբ ավտոբուսը կանգնեց, որձաքարե սանդուղքներով՝ բլուրն ի վեր, լռելյայն բարձրացանք դեպի քարե վարդագույն կամարը, և մեր աչքի առջև բացվեց մի վեհաշուք, ապշեցուցիչ տեսարան. աստվածաշնչյան լեռը՝ ձյունաճերմակ Արարատը, հպարտորեն վեր էր խոյացել արևով ոսկևորված գագաթը՝ ամպերի մշուշաքողի մեջ: Հափշտակված այդ անօրինակ գեղեցկությամբ ակնդետ նայում էի: Թափանցիկ մշուշի մեջ փռվել էր Արարատյան դաշտը, որտեղ առաջին մարդիկ տնկել են խաղողի որթը, և վաղնջական ժամանակներից հողին սերմ հանձնել:

Հարցաշար 1,1` 30

Մի օր դղյակի դուռը բացվեց, և այնտեղից դուրս ելավ մի դեռատի պատանի՝ սրարշավ նժույգի վրա, ընտիր ասպազենով գոտևորված:Նրա հետևից երկաթյա նիգերը կնքեցին երկփեղկ դարպասը:Պատանին,վճիտ հայացքը շուրջը ձգելով, խթանեց նժույգը, սլացավ երկնահուպ լեռներով, անդնդախոր ձորերով, ոտք դրեց մարդկային աշխարհը:Ինչպես մի փետուր, նա ընկավ հողմերի ու հեղեղների ամենակուլ բերանը :Հյուրընկալվեց վայելքի տաճարներում, խմեց աստղափրփուր գինին, վայելեց խրախճանքներ ու խնջույքներ, անհագուրդ ըմբոշխնեց գեղեցիկ պչրուհիների, ծեքծեքող գեղուհիների սերը:
Այսպես հոսեց կյանքը, ու երբ արծաթազօծվեցին նրա գեղեցիկ գլուխն ու ընչացքը, վերադարձավ և անապաստան ճամփորդի պես բախեց դղյակի դուռը:Սպասեց, սպասեց, և բացող չեղավ:Բախեց նա վերստին, բայց,ավաղ, հավիտյան փակ էր դղյակի դուռը. նրան ոչ ոք չէր սպասում։

Հարցաշար 1,2` 37, 38, 39

Այդ ձեռագրերի մեջ իրենց մտքի ու վրձնի լուսավոր հետքերն են թողել Հայաստան երկրի այնպիսի հանճարներ,ինչպիսիք են Դավիթ Անհաղթն ու Գրիգոր Նարեկացին,Սարգիս Պիծակն ու Թորոս Ռոսլինը:

Արձակագիր Նար-Դոսի գրչին են պատկանում «Աննա Սարոյան»,«Տանտիրոջ աղջիկը»,«Սպանված աղավնին» վիպակները,«Մահը» վեպը,պատմածքներ և այլ երկեր:

Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին օրեցօր շենացնում էր Վանա լճի ափերն ու կղզիները.Մանվել ճարտարապետը նրա պատվերով Սուրբ Խաչ տաճարը կառուցեց Աղթամար կղզում:

Հարցաշար 2,2` 5

Նախ     երասան
ապ        հպանցիկ
ընդ        սպայակույտ
ենթ        գազապաստարան
հակ       հնչողություն
համ       դռնապան
Նախադուռ, ապերասան, ընդհուպ, ենթասպա, հակագազ, համահունչ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s