Ամազոն գետ
Ամազոն գետ Հարավային Ամերիկայում, աշխարհի ամենամեծ ավազան ունեցող գետն է (7180 կմ²), երբեմն համարվում է ամենաերկարն աշխարհում։ Առաջանում է Մարանյոնի և Ուկայալի գետերի միախառնումից։ Երկարությունը. Մարանյոնիի ակունքից` 6437, Ուկայալիի կամ Ապաչետի ակունքներից` 7000 կմ։ Ունի բազմաթիվ վտակներ, որոնցից 20-ի երկարությունը գերազանցում է 1500 կմ-ը։
Գետի և նրա ավազանի մեծ մասը գտնվում է Բրազիլիայում։ Հիմնականում հոսում է հասարակածին զուգահեռ։ Ամազոնն աշխարհի ամենաջրառատ գետն է։

Անվանումը
Գետն իր անվանումը ստացել է շնորհիվ հնդկացի կանանց. իսպանացի կոնկիստադորները, կռվելով Ամազոնի շրջակայքում բնակվող ցեղերի հետ, հիացել էին իրենց դեմ կռվող կանանցով, որոնք ուս-ուսի մարտնչելով տղամարդկանց կողքին և աչքի ընկնելով քաջությամբ ու ռազմատենչությամբ, նրանց հիշեցրել են ամազոնուհիների ցեղերի մասին հին հունական առասպելները, և որոնց շնորհիվ գետը կոչվել է Ամազոն։
Պիզայի աշտարակ
Պիզայի աշտարակը գտնվում է Իտալիայում` Պիզա քաղաքում եւ համարվում է Սանտա Մարիա Ասսունտա տաճարի զանգակատունը: Այն կառուցված է սպիտակ մարմարից: Աշտարակը սկսել է թեքվել դեռ 1173 թվականին, շինարարության ընթացքում: Պիզայի աշտարակը հայտնի է նաև որպես «Ընկնող աշտարակ»:

Աշտարակի շինարարությունը իրականացվել է երկու փուլով և երկու ընդմիջում է արվել՝ ընդ որում բավական երկար: Շինարարությունն իրականացվել է 1173-1360 թվականներին: Աշտարակի թեքվելու պատճառներն անհայտ են, սակայն ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի պատճառով, որոնք տակից ողողելով` զգալիորեն ազդել են հիմքի վրա, կամ էլ աշտարակի հիմքերը հուսալի չեն եղել:
Մինչ այն պահը, երբ այն դեռ չէր վերականգնվել, նրա թեքվածությունը դեպի հարավ 5,5 աստիճան էր: Այս պահի դրությամբ աշտարակը թեքված է ընդամենը 4 աստիճանով:
Պիզայի աշտարակը կշռում է 14 500 տոննա, իսկ բարձրությունը 56.67 մ է, հիմքի մոտ պատերի հաստությունը 2.44 մ է: Աշտարակն ունի 296 աստիճան:
Աշտարակն ունի յոթ զանգեր, և դրանք բոլորն էլ հարմարեցված են երաժշտական յոթ նոտաների վրա: Պիզայի աշտարակի զանգակատունը համարվում է ամենագեղեցիկ հնչեղություն ունեցողը: