ՇՏԵՄԱՐԱՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Գարնանը՝ հեղեղների ժամանակ, գետակը վարարում է և իր ընթացքի մեջ առնելով մեծ ու փոքր քարեր՝ առաջ է մղում իր աղմկահույզ ալիքները, շառաչում կիրճով մեկ։

Ուղղաձիգ քարաժայռերից մեկի կատարին՝ սեպաձև բարձունքի վրա, կա մի հինավուրց մենաստան՝ բնական պարիսպներով գոտևորված։

Դա գյուղի հայտնի սրբավայրն է՝ Աստվածածինը, որ կառուցել են քրիստոնեական առաջին հավատացյալները՝ երկնակարկառ այդ բարձունքից առ Աստված ուղղելու իրենց սրտաբուխ աղոթքները, գաղտնի անուրջները։

Ոչ ոք չգիտե՝ երբ է կառուցվել այդ տաճարը, և որ անարգ ձեռքն է ավերակ դարձրել Աստծո տունը. ոչ մի՛ գիր, ոչ մի՛ հիշատակություն չկա այդ մասին։ Միայն ճարտարապետակն հորինվածքն է, որ ինչ-որ բան հուշում է։

Լեռնային մի նեղ արահետ այսօր էլ ջերմեռանդ ուխտավորին առաջնորդում է դեպի ավերակ մենաստանը, որ նա հավատի կեռոն վառի անցյալի փառքի այս տխուր մնացորդների վրա։

Սկսել էին երկու հարյուր իննսունմեկերորդ օլիմպիական խաղերը, երեք հարյուր ութսունհինգ թվականն է։ Մի քանի ամիս առաջ, գարնան սկզբին արագոտն սուրհանդակներն Օլիմպոսից ուղևորվել էին կայսրության բոլոր կողմերը՝ նույնիսկ նրա սահմաններից դուրս, ազդարարելու առաջիկա խաղամրցումների մասին։ Խաղերի մրցակարգը, վաղնջական ժամանակներում օրենսդիր Լիկուրգոսի ձեռքով գրված՝ պատվիրում էր մրցումների ժամանակաշրջանում ռազմական գործողությունների դադարեցում, և պատերազմող կողմերի միջև հաշտությունը տևում էր՝ ավելի քան հարյուր օր։

Հետմիջօրեի արևի սկավառակը կախվել էր Օլիմպոսի վրա, իր ոսկեդեղձանիկ ճաճանչներով շռայլորեն լուսավորելով նրա դարերի համար կառուցված վեհապանծ տաճարներն ու հուշարձանները։

Խաղերին մասնակցում էին ամենքը՝ ունևորներն ու չքավորները, կտրիճ ըմբոստներն ու նշանավոր զորավարները, նաև հասարակ զորականները։

Երբ ձայնեց եղջերափողը՝ ճանապարհի շրջադարձի վրա երևացին ծիրանագույն հանդերձներով պատանիները, հուժկու մարմիններով նրանք տանում էին կայսեր պատգարակը։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s