Հայոց լեզու տեքստային աշխատանք

Տեղադրել բաց թողնված տառերն և կետադրել

Վրաց Միհրդատ թագավոր Վարդանի դեսպան սեպուհին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում՝ մի խորհրդականի և մի թարգմանի ներկայությամբ։ Նա առույգ ծերունի էր՝ վարդագույն դեմքով, արծաթ մազերով։ Արքան՝ սրահայաց և մի փոքր թախծոտ իր մտախոհ աչքերը, հառեց սեպուհին։ Նա թերևս հասկացավ, թե ինչ կլիներ այն նամակի չարագույժ բովանդակությունը, որ բերել էր դեսպանը։

— Սպարապետի՞ց է,— հարցրեց թագավորը։

— Այո՜, արքա՜,— պատասխանեց դեսպանը և նամակը հանձնեց թագավորին։

Թագավորրը նամակը տվեց թարգմանին։ Վերջինս կարդաց ու անգիր արածի պես բարձրաձայն ասաց ուղերձի բովանդակությունը։

— Տե՜ր արքա, Վրաստանին հասել է արդյո՞ք պարսից արքայի՝ Հազկերտի հրովարտակը։ Նա պահանջում է ուրանալ քրիստոնեական կրոնը և ընդունել զրադաշտը։ Հայերս մերժեցինք ու վանեցինք մեզանից գույժը։ Անհապաղ տեղեկացրու վճիռդ ու անելիքդ։ Օրհասական է ժամը և հապաղումը՝ կործանարար։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s