1. Վիլյամ Սարոյանը ո՞ր թվականիներին է գրել ՝ «Փոքրիկ երեխաներ», «Ողջույն քեզ, սեր», «Անունս Արամ է» և «Սիրելիս» ժողովածուները։
«Փոքրիկ երեխաներ», 1937թ., «Ողջույն քեզ, սեր», 1938թ., «Անունս Արամ է», 1940թ., «Սիրելիս», 1944թ։
2. 2008-ին գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ Սարոյանի անունով ի՞նչ էր հայտարարվել։
2008թ. գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ ՀՀ-ում հայտարարվել էր «Սարոյանական տարի»։
3. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» և «Խաղողի այգի» դրամանները ո՞ր թվականին են բեմադրվել։
«Իմ սիրտը լեռներում է» բեմադրվել է՝ 1939թ., Հայաստաում՝ 1961թ., Մոսկվայում՝ 1962թ.։ «Խաղողի այգին» Հայաստանում բեմադրվել է՝ 1971 թ.-ին։
4. Վիլյամ Սարոյանի հուշարձանը որտե՞ղ է գտնվում։
Գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում։
5. Ո՞ւմ են նվիրվել Վիլյամ Սարոյանի ժանրային գործերը։
Նվիրված են եղել՝ Բեռնարդ Շոուին, Թոմաս Էլիոթին, Ջոն Ստայնբեկին, Եղիշե Չարենցին և ուրիշներին։
Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Գողացած հեծանիվը» պատմվածքը։
1.Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:
«1919 թվականի այդ նկարը լի էր հրճվանքի, անհոգության ու սխրանքի տրամադրություններով, և երբ Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր: Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ նստեց ու սլացավ:»
Տղան ընդամենը տասնմեկ տարեկան էր և շատ բաներ՝ չէր կարող գիտակցել, այդ իսկ պատճառով կարծում եմ նրա արարքն ինչ-որ չափով արդարացված է։
2. Պատմվածքից դուրս բեր այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծիր այդ հանգամանքը:
«Քանի որ տղան բոլորին ներկայացրել էր, որ այդ հեծանիվն իրենն է ու վերջում էլ վերանորոգեց այն, նա, արդեն հաստատ գիտեր, որ այդ հեծանիվն իրենն է:»
Երբ մենք ինչ-որ իր սկսում ենք վերանորոգել, ձև տալ, ապա այդ ամենի վրա ծախսած մեր ժամանակը գնահատելով՝ համարում ենք, որ դա մերն է։
3. Տարբերություն կա՞ Այքի արած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորիր): Իրավունք ունե՞ր զայրանալու:
Իրականում ոչ մի տարբերություն էլ չկար, «գողը գողից գողացավ»։ Պատմությունն անընդհատ կրկնվում է, և գողությունն էլ կրկնվեց։ Ուղղակի Այքը չպետք է շատ ծանր տաներ այդ հանգամանքը և ինքնուրույն գիտակցել իր արարքի տհաճությունն ու չմեղադրեր իրենից գողացողին։