Դեմոկրատիա
Ժողովրդավարություն՝ պետական կառուցվածքի ձև, որի ժամանակ իշխանության գերագույն մարմիններն ընտրվում են ժողովրդի կողմից որոշակի ժամանակով: Որևէ կարգի կոլեկաիվի ղեկավարման գործում ամբողջ կոլեկաիվի մասնակցության ու գործուն ազդեցության ապահովում:
Արիստոկրատիա
Պետական կառավարման համակարգ, որտեղ իշխանությունը պատկանում է մի խումբ մարդկանց, որոնք համարվում են բարձրագույն խավի ներկայացուցիչներ` ազնվականներ։ Ազնվականներ համարվում են բարձր դասի ներկայացուցիչները։
Օլիգարխիա
Քաղաքական համակարգում գործող մեծահարուստ, ով մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա։ Հետխորհրդային շրջանում «օլիգարխ» են անվանում հիմնականում գործարարներին, որոնք խորհրդային կարգելի փլուզման և կապիտալիստական կարգերի հաստատման ընթացքում կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել հսկայական կապիտալ։
Օխլոկրատիա
Ժողովրդավարության այլասերված տեսակը, որը հիմնված է դեմագոգների անընդհատ ազդեցության տակ ընկնող ամբոխի փոփոխվող քմահաճույքների վրա։ Օխլոկրատիան բնորոշ է անցումնային և ճգնաժամային ժամանակաշրջանների համար։
Տիրանիա
Տիրանիան բռնություններ իրագործող իշխանավոր է: Հին Հունաստանում բռնությամբ իշխանությունը զավթած և միանձնյա կառավարող անձի իշխանությունը կոչվել է տիրանիա:
Կլեպտոկրատիա
Կլեպտոկրատիայի ժամանակ կոռուպցիայի և պետական հարստության վատնման միջոցով իշխանությունը ծառայեցնում է անձնական կամ խմբակային շահին։ Ավազակապետական իշխանությունները հիմնականում լինում են դիկտատուրաներ:
Մոնարխիա
Մոնարխիան (միապետությունը) պետական կառավարման համակարգ է, երբ պետության մեջ բարձրագույն իշխանությունը մեկ անձի՝ միապետի ձեռքում է, որտեղ իշխանությունը իրականացնում է միապետը, որի աթոռակալության իրավունքը փոխանցվում է սերնդեսերունդ: Միապետն իր ենթակայության տակ գտվող տարածքում ունի բարձրագույն իշխանություն, մարմնավորում է տվյալ երկրի ազգային ինքնությունը, ապահովում է արտաքին անվտանգությանը, ներքին կայունությունը, սահմանադրականությունն ու օրենքի գերակայությունը, և անուղղակիորեն համարվում է այդ պետության «գլուխը»։