Գնահատում

  • ե՞րբ եք գնահատվում

Երբ աշխատանքի համար հատկացված «ժամկետը» լրանում է սկսվում է գնահատման գործընթացը։ Կարևոր է հասկանալ, որ ոչ միայն էական դեր է աշխատանքի բովանդակությունը և քանակը, այլ նաև՝ թե որքան ժամանակում ենք դա հասցնում կատարել։ Այստեղից էլ գալիս է ժամանակի կառավարում ասվածն ու դրա կարևորությունը դպրոցականների շրջանակում։

  • ո՞վ է գնահատում

Գնահատում է նախևառաջ սովորողն ինքն իր աշխատանքը, հետո ուսուցիչները, ծնողները, դասընկերները։

  • ի՞նչն են գնահատում

Գնահատում են այն աշխատանքը, որն աշակերտն արել է, այն ջանք ու գիտելիքը, որը նա ներդրել է։ Ինչպես նաև որոշ ժամանակահատվածում նրա առաջընթացն ու/կամ հետընթացը, այսինքն պրոգրեսը։

  • ինչպե՞ս են գնահատում

Գնահատում են սովորողի հետ վերլուծելով, ձախողումներն ու հաջողությունները քննարկելով և այդ ամենին գնահատական տալով։ Այդ ամենից հետո սովորողն ու ուսուցիչը գալիս են մեկ ընդհանուր հայտատարի և դրվում է գնահատանիշը։

Պատասխանեք <<ինչու՞գնահատել>> հարցին։

Շատ հաճախ սովորողները գնահատականից մոտիվացվում են և առհասարակ գնահատականը պետք է՝ թե’ ուսուցչին, թե’ սովորողին հասկանալու համար թե ինչ պրոգրես է տեղի ունեցել ուսումնական տարվա ընթացքում և այդ տեմպերով ինչ կարող է անել/սովորել սովորողը։

Փորձեք մեկնաբանել <<Գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց>> արտադրությունը։

Սովորողներին մոտիվացնում է այն, որ օրինակ անցած ամիս իրենք ֆիզիկայից ստացել էին 7, իսկ այդ ամիս՝ 8։ Նրանք հասկանում են, որ ուսուցիչը նկատել է այն ավել աշխատանքը, որ կատարվում է և դա շատ է մոտիվացնում սովորողներին։ Սակայն, երբ տեղի է ունենում հակառակը՝ ցածր են նշանակում, դա ոչ կարելի է մոտիվացիայի աղբյուր, ոչ էլ խրախուսանք համարել։ Սակայն շատ դեպքերում էլ սովորողները փորձում են ավելի շատ աշխատել, որպիսի բացթողումը լրացնեն։ Այսինքն՝ «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» համարելը՝ հարաբերական է, և շատ բաներ կախված է՝ սովորողի անհատակությունից և կերպարից։ Որոշների դեպքում գնահատականը խրախուսում և մոտիվացիա կարելի է համարել, շատերի մոտ էլ՝ հակառակը։

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառությունը

 Գնահատումը լինում է ներքին և արտաքին: Արտաքին գնահատումն իրականացվում է հիմնական դպրոցի ավարտին և միջնակարգ դպրոցի ավարտին սովորողների ամփոփիչ ատեստավորմամբ` ԿԳ նախարարության սահմանած կարգով: Պետական ամփոփիչ ատեստավորման նպատակն է գնահատել սովորողի համապատասխանության աստիճանը հանրակրթության պետական չափորոշչով սահմանված շրջանավարտին ներկայացվող պահանջներին: Արտաքին գնահատում է նաև ԿԳ նախարարության կողմից անցկացվող տարբեր հետազոտություններին մասնակցությունը:

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքները։

Գնահատման սկզբունքներն են՝ հաշվի առնել սովորողի գիտելիքները, առաջադիմությունը, հետաքրքվածությունը, կատարված աշխատանքների հանրային ներկայացումը։

Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները

1) գիտելիք.

2) հմտություն.

3) դիրքորոշում.

4) արժեքային բաղադրիչ

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ

Գիտելիք. ըստ իս թեստային աշխատանքները, հետազոտական աշխատանքները, վերլուծություններն ու դրանց հանրային պաշտպանությունը գիտելիքը գնահատելու ամենահեշտ ու կիրառելի տարբերակներից է։

Հմտություն. Խմբային աշխատանքները (teamwork) ակնհայտ կարող են ցույց տալ՝ թե սովորողն ինչպիսի հմտություններ ունի և ինչպես է կարողանում դրանք կիրառել։ Օրինակ՝ աշխատանքի կառավարումը/ղեկավարումը, ժամանակի կառավարումը, աշխատանքի բաժանումը, գործառույթների դերաբաշխումը՝ հմտություններն են, որոնք թիմային աշխատանքներում սովորողն անհատապես կարող է ցույց տալ։

Դիրքորոշում. Նախևառաջ սովորողն ինքը պետք է գնահատի իր վերաբերմունքն ու դիրքորոշումը տվյալ առարկայի նկատմամբ։ Օրինակ՝ թե որքան բացակայություններ է ունեցել, արդյոք դրանք հիմնավորված են եղել, թե ոչ, ինչ ակտիվություն և հետաքրքրվածություն է սովորողը ցուցաբերել դասի ընթացքում։ Ուսուցիչը պետք է զգա այդ վերաբերմունքը առարկայի նկատմամբ, որը կարող է լինել հարգանքի կամ/նաև հավանության տեսքով։ Իսկ դասընկերը այն «երրորդ» կողմն է, ով կարող է իր դիտարկումներն ու ազդեցությունը ունենալ դիրքորոշման գնահատման վրա։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s