Աբու Լալա Մահարի

Բառարան

  • քյոշք- ապարանք, Պարտեզում սարքած հովանոց, տաղավար
  • դաշնակ-փոքրիկ դաշույն
  • զազիր-գարշ, գարշելի, զազրելի, զզվելի, նողկալի, գանելի, խորշելի
  • նազիր-բարձրաստիճան պալատական, մինիստր
  • սնար-անկողնու այն մասը, որտեղ դնում են գլուխը, գլխատեղ
  • Իբլիս-Դև, սատանա
  • բալասան-զանազան ծառերից և ծաղիկներից ստացվող հյութ, որ պարունակում է խեժ և եթերային յուղեր
  • պագշոտ-վավաշոտ, ցանկասեր, ցանկամոլ, տռփոտ, տռփասեր, տռփամոլ,
  • հյուլե-որևէ բանի նվազագույն մասնիկ՝ տարր
  • ջեննեթ-մահմեդական կրոնում՝ դրախտ
  • ամեհի-անսանձ, սանձակոտոր, սանծազերծ, անզուսպ, վայրագ, կատաղի, մոլեգին
  • մժղուկ-փոքրիկ մժեղ

Սյուժե

Նախերգանքում պատմվում է Մահարիի մասին, թե ինչպես նա գիշերով գաղտնի հեռացել է Բաղդադից։ Առաջին սուրահում Մահարին, հոգնած և զզված ամբողջ աշխարհից և հայրական տանից, այլևս չէր ուզում վերադառանալ այնտեղ։ Նա ատում է այն, ինչ որ առաջ սիրել է և նրա համար ավելի լավ է դառնալ գիշատիչների բաժին, և վերջին անգամ Մահարին գարշանքով նայում է Բաղդադին և հեռանում։ Երկրորդ սուրահում բանաստեղծն անիծում է կնոջը և կնոջ սերը՝ «Խարխուլ մակույկով հանձնվիր ծովին, քան թե հավատա կնոջ երդումին»։ Նա նաև դժգոհում է հորից, ասելով՝ «Իմ հայրն իմ դեմ մեղանչեց, սակայն չմեղանչեցի ես ոչ ոքի հանդեպ»։ Նա ետ չէր նայում և չէր ափսոսում թողածի համար։ Երրորդ սուրահում Մահարին աշխարհը նմանեցնում է մի հեքիաթի, իսկ մարդիկ չէին հասկանում այդ հեքիաթը։Չորրորդ սուրահում Մահարին բողոքում է բարեկամներից, ընկերներից և ասում, որ մարդկանց մոտ պետք է աչալուրջ լինել, որ չհոշոտեն քեզ. «Եվ ինչ է փառքը-այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն, վաղը նույն մարդիկ սմբակների տակ ճմլելու համար քեզ վար կնետեն» Հինգերորդ սուրահում Մահարին նզովում է փառքը, գանձը, իշխանությունը,օրենքը և փախչում է նրանցից։ Վեցերորդ սուրահում բանաստեղծը փնովում է մարդկանց և պատռում նրանց դիմակները՝ «Աղքատության մեջ՝ քծնի, վաճառվող, թշվառության մեջ՝ վախկոտ, դավաճան։ Հարստության մեջ՝ լկտի, չարախինդ և վրիժառու, ամբարտավան»։ Յոթերորդ սուրահում Մահարին հասնում է մի ժայռի կատարի և նայում աշխարհին ու արևին և ասում, որ արևն է արդեն նրա մայրը, միակ սուրբը և աշխարհից ու մարդկանցից կարևորը։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s