Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես,
Ու անցել:
Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:
Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:
Հերթը հիմա քոնն է մի պահ.
Դու էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցիր…
Բանաստեղծությունը փոքր է, բայց իմաստը շատ մեծ է։ Իսահակյան բանաստեղծությունը գրել է հայրենիքից հեռու Ռավեննա քաղքում։ Այդ տարիներին նա ապրում էր Վենետիկ քաղաքում։ Իսահակյանը իր ամբողջ կյանքը ապրել է հայրենիքի կարոտը իր սրտում։ Իմ կարծիքով բանաստեղծության գաղափարը հավերժությունն է , որ սերունդների կյանքի շղթան է ։