Այս նյութում կանրադառնամ արգելոց, արգելավայր և ազգային պարկերին։
Արգելոց
Արգելոց, բնության կամ ջրային տարածքների հատուկ պահպանման տեղամասեր, որոնք ունեն գիտական, մշակութային, հողապաշտպան, ջրապաշտպան և պատմական նշանակություն։ Գիտա-հետազոտական հիմնարկ է, որի խնդիրն է պահպանել տվյալ շրջանին բնորոշ բուսական ու կենդանական աշխարհը, ընդերքի հարստությունները, բուծել ու բազմացնել հազվագյուտ ու անհետացող վայրի կենդանիներ ու թռչուններ, ուսումնասիրել բնության զարգացման օրինաչափությունները։
Արգելոցում իրականացվում են բնական էկոհամակարգերի, բնական լանդշաֆտների, կենսաբանական բազմազանության գիտական ուսումնասիրություններ, պահպանություն, հաշվառում, գույքագրում, մոնիտորինգ և զբոսաշրջության նպատակով դրանց օգտագործում։ Արգելոցը ենթակա չէ տնտեսական օգտագործման։
Արգելավայր
Արգելավայրը բնության հատուկ պահպանվող տարածք է, չափանմուշային, գիտական, կրթական, պատմամշակութային, տնտեսական արժեք ներկայացնող բնական էկոհամարգերի և դրանց բաղադրիչների՝
բույսերի ու կենդանիների տեսակների արդյունավետ պահպանությունը, նպատակային կայուն օգտագործումն ու բնական վերարտադրությունն ապահովող, օրենքով սահմանված, մշտապես կամ ժամանակավորապես առանձնացված տարածք։ Ի տարբերություն արգելանոցի, հատուկ պահպանության են վերցվում բնական համալիրի առանձին բաղադրատարրեր՝ հողեր, բույսեր, կենդանիներ, ձկներ, թռչուններ։ Արգելավայրում սահմանափակվում կամ արգելվում է այդ նպատակին հակասող ցանկացած գործունեություն։ ՀՀ-ում գրանցված է 23 արգելավայր 89 442 հա ընդհանուր տարածքով:
Ազգային պարկեր
Ազգային պարկը պահպանման նպատակով օգտագործվող պարկ է, որը պաշտպանության տակ է: Հաճախ դա բնական, կիսաբնական կամ զարգացած հողի պահուստ է, որը ինքնիշխան պետությունը հռչակում կամ տնօրինում է: Չնայած առանձին ժողովուրդներն իրենց ազգային պարկերը տարբեր կերպ են բնութագրում, կա ընդհանուր գաղափար. «Վայրի բնության» պահպանություն սերունդների համար և որպես ազգային հպարտության խորհրդանիշ:
Միջազգային կազմակերպությունը ՝ Բնության Պահպանության Միջազգային Միությունը (IUCN) և նրա Պահպանվող Տարածքների Համաշխարհային Հանձնաժողովը (WCPA) սահմանել են «Ազգային պարկը»՝ որպես իր պահպանվող տարածքների II կատեգորիա:
Հայաստանում կա 4 Ազգային Պարկ՝
Դիլիջան Ազգային Պարկ, Սևան Ազգային Պարկ, Արփի լճի Ազգային պարկ, Արևիք Ազգային պարկ