Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ավագ դպրոցի, 11-4 դասարանի սովորող Արթուր Պետրոսյան
Ղեկավար-Սոֆյա Այվազյան
Այս թեման ընտրել եմ, քանի որ ինձ համար թատրոնը շատ հետաքրքիր է։ Ես անձամբ զբաղվում եմ դրանով ունեմ իմ ղեկավարությամբ իքնավար թատերական ակումբ, մտածեցի , որ վատ չէր լինի ավելի խորը ուսումնասիրել դա։
Աշխատանքի խնդիրները—Ուսումնասիրել թատրոնը, ինչպես առաջացավ այդ ամենը, որտեղից, ինչպես փոխվեց որոնք էին դրա պատճառները, ինչպիսինն է թատրոնը մեր օրերում։
Թատրոնի պատմությունը, ինչպես է առաջացել թատրոնը
Դերասանի պրոֆեսիոնալ արվեստը ձևավորվել է և զարգացել Հին Արևելքի (Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա) և Հին Հունաստանի թատրոններում:
Հայ իրականության մեջ դերասանի արվեստի ավանդույթներն սկզբնավորվել են մ. թ. ա. II–I դարերում:
Դրամայի և թատերական ներկայացման նախնական ձևը խմբերգային բանաստեղծությունն էր, որը մ. թ. ա. VI–V դարերում Հին Հունաստանում վերաճել է գրական թատրոնի: Հելլենիզմի դարաշրջանի (մ. թ. ա. III–I դարեր) թատրոնում խմբերգային տարրը, նվազելով, իր տեղը զիջել է գործողությանը: Հունական դրամայի անկումից հետո թատրոնը և դրամատուրգիան զարգացել են Հռոմում՝ որպես քաղաքական ողբերգություն և կենցաղային կատակերգություն: Անտիկ թատրոնի հին ու նոր ձևերը տարածվել են Առաջավոր Ասիայում՝ Անտիոքում, Տարսոնում, Եդեսիայում, Արտաշատում, Տիգրանակերտում և այլուր:
«Թեատրոն» բառը հունարեն է. նշանակում է հանդիսավայր, ներկայացում:
Բեմական գործողությունը թատրոնի առանձնահատուկ լեզուն է, նրա յուրահատկությունը, որի անմիջական կրողը դերասանն է. նա գրական երկի հերոսներին անձնավորում, կերպավորում է բեմական խոսքի, դիմախաղի և շարժման միասնությամբ: Նորագույն թատրոնը բնորոշվում է նաև ռեժիսորի արվեստով. նա գրական երկի բեմադրման ողջ ընթացքի ղեկավարն է: Ռեժիսորը բեմական արտահայտչամիջոցներով բացահայտում է երկի գաղափարը` ըստ իր մտահղացման:
2 Comments