Մայիսյան հերոսամարտեր. Սարդարապատ, Բաշ֊Ապարան,Ղարաքիլիսա

1918 թվականին գարնանը թուրքական 50 հազարանոց բանակը կենտրոնացել էր Կովկասյան ճակատում, նրանք ծրագրել էին նվաճել ողջ Արևելյան Հայաստանը հասնել Բաքու, Դաղստան և Հյուսիսային Իրան։ Հայ֊վրաց֊թաթարական միացյալ կառավարությունը` Չխենկելու գլխավորությամբ հայերի հաշվին կատարվելիք զիջումների գնով փորձում էր համաձայնության գալ թուրքերի հետ։ Արդյունքում 1918 թվականին ապրիլի 12ին (25) առանց դիմադրության հանձնվեց Կարսը, որից հեո թուրքական իշխանությունները վերջնագիր ներկայացրեցին Ալեքսանդրապոլում գտնվող հայկական զորքերի հրամանատարությանը։ Պահանջվում էր հանձնել քաղաքը և 25կմ զորքը հեռացնել երկաթուղուց։ Չսպասելով վերջնագրի պատասխանին մայիսի 15ին թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը, որից հետո թուրք֊անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք֊հայկական պատերազմի։ Ճքկատային գիծը ձգվում էր Ջավախքից Ալեքսանդրապոլ, Արաքս գետից մինչև Մարգարա։ Մայիսի 7ին թուրքերը արդեն ներխուժել էին Ջավախք։ Հայերը համառ դիմադրություն ցուցաբերեցին Ախալքալաքում, թուրքերին չհաջողվեց գրավել Ախծքան։ Հայկական ուժերը մեծամասամբ արևմտահայերից բախկացած Արագածի չորորդ գագաթից լեռնազանգվածը մաքրեցին քրդերից ու թաթարներից։ Թուրքական զորքերը Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, շարժվեց դեպի Երևան։ Հայ բնակչութկունը և Սիլիկյանի գլխավորած երևանյան զորախումբը շարժվեցին թշնամու դեմ, հաղթանակին նպաստեց նաև երևանի դիկթատը` Արամ Մանուկյանը, կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցը հրաժարվեց տեղափոխվել Բյուրական և մնաց ժողովրդի և զորքի հետ։ Մայիսի 19ին սկսվեց թուրքերի առաջաղաղացումը։ Առանձին հայկական կորպուսիվ Երևանյան զորախմբի կազմում այդ պահին կար մոտ 10000 մարդիկ` Սարդարապատի ուղղությամբ 5500 մարտիկ, իսկ թշնամին նույն ուղղության վրա ուներ 6000 կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր։ Մայիսի 21ին կաաղի մարտերից հետո հայկական ուժերը նահանջեցին հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը։ Մովսես Սիլիկյանին հրամայաված էր կասեցնել թուրքերի առաջղաղացումը դեպի Երևան։ Մայիսի 22ին հայկական զորքը դիմեց հարձակման, հաջորդ օրը Սարդարապատը ազատված էր։ Մայիսի 22֊28 ընկած ժամանակահատվածում թշնամին կորցրեց 3500 զինվոր և նահանջեց 60կմ, խուճապահար անցնելով Ախուրյանի աջ ափը։ Թուրքական 10000անոց զորքը շարժվեց Բաշ Ապարա նպատակ ունենալով դուրս գալ Աշտարակ և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջ։ Մայիսի 23ին Երևանյան զորախմբից 5000անոց մի ուժ հրամանատար Դրոի գլախորությամբ շարժվեցին Բաշ Ապարա և տարան իրենց առաջին հաղթանակը։ Ապարանի ճակատում մարտերը շարունակվեցին մինչև մայիսի 29ը որտեղ հայկական ուժերը գրանցեցին իրենց երկրորդ խոշոր հաղթանակը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s