Հելսինկյան Ասոցիացիայի կողմից կազմակերպվող մարդու իրավունքերի ճանաչմանը վերաբերող ծրագրին սկսել եմ մասնակցել նոյեմբերի ամսվա սկզբից։ Արդեն իսկ ծրագրի անվան ձևակերպումից պարզ է, որ այն կապված է իրավունքի և առհասարակ իրավագիտության հետ։ Անկախ, իմ ապագա մասնագիտական կողմնորոշումից՝ հարկ համարեցի մասնակցել ծրագրին քանի որ գիտեի, վերջինիս շնորհիվ ձեռք կբերեմ գիտելիքների ահռելի պաշար։ Վստահորեն կարող եմ ասել, որ չեմ սխալվել։
Այսպիսով, առաջին երկու դասընթացները տեսական դասեր էին, որոնք վերաբերում էին օրենքների և մարդու իրավունքների խորին ուսումնասիրմանն ու ճանաչմանը։ Չնայած, դասընթացների մասնակցել եմ օնլայն՝ այն ինձ չխանգարեց հետ մնալ ծրագրից։ Հետո արդեն տեսական հակիրճ մասից անցում կատարեցինք գործնականին, որի ընթացքը՝ պարբերաբար դատարաններ այցելություն կատարելն էր։ Ավելի կոնկրետ, մեզ տվել էին բեյջեր, որոնց շնորհիվ մենք հնարավորություն ունեինք ներկա գտնվելու դատական նիստերին և լինելու «դիտորդ»։ Եղան դեպքեր, երբ նիստերը հետաձգվեցին, այնուամենայնիվ կարողացել եմ ներկա գտնվել մի քանի դատական նիստերի։ Ընթացքը բավականին հետաքրքիր է ընթանում, սովորում եմ նոր տերմինաբանություն, օրենքներ, ընթացակարգեր։ Եվ ամենակարևորը՝ առարկայական գիտելիք եմ ձեռք բերում։ Բացի դիտորդական մասնակցությունից՝ մեզ պարբերաբար ուղարկվում են տեսանյութեր և մենք դրանք դիտելուց հետո պետք է պատասխանենք որոշ հարցերի։ Այսինքն՝ մշտադիտարկումներ։ Ինչպես նաև, այս ծրագրի շրջանակներում ծանոթացել եմ datalex.am կայքին, որի շնորհիվ կարող եմ՝ թե’ հակիրճ, թե’ մանրամասն կերպով ծանոթանալ դատերի մասին։