Զբոսաշրջությունը ՀՀ տնտեսության զարգացման հիմնաքարային ոլորտներից մեկը կարող է լինել։ Հայաստանը լեռնային երկիր է՝ իր չնաշխարհիկ բնությամբ, պատմամշակութային հզոր կոթողներով, և այլն։ Մենք ունենք շատ մեծ ու հիանալի ռեսուրս, միակ բանը, որ մեզնից պահանջվում է՝ այն զարգացնելն է։ ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հեռանկարը կարևոր է, քանի որ դրա միջոցով մենք աշխարհին ներկայացնում ենք մեր երկիրը, պատմությունը, մշակույթը։ Այսպիսով, առանձացրել եմ մի քանի կետեր, որոնք ըստ իս պետք է կարևորել և աշխատել դրանց զարգացման ուղղությամբ։
Նախևառաջ պետք է բարեկարգել պատմամշակութային կոթողների հարակից շրջանները, գյուղերը։ Մաքրել աղբից և սրա համար ամենակարևորը՝ բնակիչների ուշադրությունն ու աջակցությունն է։
Տուրիստական գործակալությունների, փոխադրամիջոցների աշխատանքի վերանայում։ Կան խնդիրներ կապված փոխադրամիջոցների աշխատանքի հետ։ Որպեսզի զբոսաշրջիկ օդանավակայանից կամ Երևանից գնա օրինակ՝ Լոռվա մարզի գյուղ, պետք է օգտվի տաքսու ծառայությունից։ Ինչը խոչընդոտ է, ոչ բոլորն են ցանկանում գումարներ վատնել ճանապարհածախսի վրա։ Տրանսպորտային միջոցների աշխատանքը պետք է անպայման վերանայել։
Քովիդից հետո մենք բոլորս էլ գիտակցեցինք համացանցի նշանակությունն ու կարևորությունը առօրյա կյանքում։ Այսպիսով, շատերը նաև բացահայտեցին օնլայն թանգարանների առկայությունը։ Հետևաբար, պետք է մեծ աշխատանք կատարել համացանցում օտարալեզու աղբյուրների դրանց ճշգրիտ և գրավիչ ներկայացնելու ուղղությամբ։ Համացանցը կարևոր դեր է խաղում, այդ իսկ պատճառով մեր երկիրը պետք է ըստ արժանվույնը ներկայացվի օնլայն հարթակներում, սոցիալական մեդիայում։