ՄԱՐԴՈՒ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Յուրաքանչյուր սովորող իր իսկ ցանկությամբ ընտրում է օրենքից որևէ հոդված և կարդում դրա կետերը

Հոդված 18

1. Յուրաքանչյուր մարդ ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք: Այդ իրավունքն ընդգրկում է սեփական ընտրությամբ կրոն կամ համոզմունք ունենալու կամ ընդունելու ազատությունը և ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ միատեղ, հրապարակավ կամ մասնավոր կարգով իր կրոնն ու համոզմունքները դավանելու ազատությունը, պաշտամունքի իրականացման, կրոնական ու ծիսական արարողությունների և վարդապետությունների իրականացման ազատությունը:

2. Ոչ ոք չպետք է ենթարկվի այնպիսի հարկադրանքի, որը նսեմացնում է իր ընտրությամբ կրոն կամ համոզմունքներ ունենալու կամ ընդունելու ազատությունը:

3. Կրոնին կամ համոզմունքներին դավանելու ազատությունը ենթարկվում է միայն օրենքով սահմանված և հասարակական անվտանգության, կարգուկանոնի, առողջության ու բարոյականության, ինչպես և այլ անձանց հիմնական իրավունքների ու ազատությունների պահպանման համար անհրաժեշտ սահմանափակումների:

4. Սույն դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են հարգել ծնողների և համապատասխան դեպքերում օրինական խնամակալների ազատությունը` ապահովելու իրենց երեխաների կրոնական ու բարոյական դաստիարակությունը սեփական համոզմունքներին համապատասխան:

  • Ամեն մի կետ կարդալիս բլոգում կատարում է գրառում, թե ինչպես է ընկալում այն

Առաջին կետի համաձայն յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունենալ կրոնական, մտքի և խղճի ազատություն և դավանի այն կրոնին ունենա այն համոզմունքները, որը ցանկանում է։ Ըստ իս մարդն ինքն է որոշում ու սահմանում իր սկզբուքները, ընտրում այն դավանանքը, որն իր գաղափարախոսությանն առավել նման կամ մոտ է, և այլն։ Մարդուն չպետք է հարկադրեն, թե ինչ գաղափարներ ընդունի կամ կրոնի դավանի, դա մարդու արժանապատիվ կյանքի կարևոր բաղկացուցիչ մասն է։ Ինչպես նաև, չպետք է մարդուն պարտադրվի ընդունել կամ կրել արժեքներ, մտքեր, որոնք նա չի ընդունի։ Այս կերպ կարևորվում և արժևորվում է անհատի դերակատարումը առողջ հասարակության զարգացման մեջ։

Մանկահասակ կամ ոչ գիտակից տարիքում կրոնի հարկադրված ընդունումը նույնպես քաղաքացիական իրավունքի ոտնահարում է։ Օրինակ՝ երեխայի ծնողները կամ խնամակալները դավանում եմ կրոնի, և իրենց երեխային մեծացնում եմ այդ կրոնի գաղափարախոսության և ազդեցության ներքո։ Երբ երեխան հասնում է որոշակի գիտակից տարիքի, գիտակցում է, որ անձամբ չի կրում այդ կրոնի գաղափարներն ու արժեքները։ Իսկ կրոնական հիմքով դաստիարակությունը լուրջ բարոյահոգեբանական ազդեցություն ունի, որն ինչ-որ չափով կարող է սահմանափակել մարդու մտքի ազատությունը։ Իմ կարծիքով, սա լուրջ խնդիր է, ինչի բարձրաձայնումն ընդհանրապես միտված չէ վիրավորանք կամ ատելության խոսք հնչեցնելու որևէ կրոնի դավանող մարդկանց նկատմամբ։

Leave a comment