Աղետը պատահար է, որն առաջանում է բնական կամ տեխնածին արտակարգ իրավիճակների արդյունքում՝ իր հետ բերելով մարդկանց մահ կամ այս կամ այն օբյեկտի պատմության մեջ անուղղելի հետևանքներ։ Ըստ օբյեկտների բարդության աստիճանի աղետները դասակարգվում են՝ Տիեզերական մարմինների աղետներ, Երկրոլորտի աղետներ, աղետներ կենսոլորտում (առանձին տեսակի օրգանիզմների կտրուկ մահ, Կատաստրոֆիզմ), և տեխնածին աղետներ։ Աղետը իրադարձություն է, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակում, ընդհանուր առմամբ չսպասված, որը բացասական ազդեցություն է ունենում կյանքի վրա: Աղետները կարող են առաջանալ բնականաբար, առաջանալ մարդկային գործողությունների արդյունքում կամ տեղի ունենալ բնական և մարդկային գործոնների համադրությամբ:
Իրադարձությունը համարվում է բնական ծագում, երբ այն տեղի է ունենում առանց մարդու միջամտության: Դա մարդաբանական հասկացություն է, երբ մարդ արարածը դրվում է որպես բնությունից դուրս գտնվող սուբյեկտ: Այսպիսով, մարդիկ տարբերակում են իրենց գործողությունները և հետևանքները, որոնք բխում են տիեզերքում տեղի ունեցող մնացած իրադարձություններից: Բնական աղետները ծագում են երկրային դինամիկա ներգրավող գործընթացներից, որոնք կարող են լինել կլիմայական, գեոմորֆոլոգիական, կենսաբանական, ինչպես նաև տարածական երևույթներ:
Բնածին աղետներ
Թայլանդի ափերին հարվածող ցունամի,
2004 թ. դեկտեմբերի 26։
2004 թվականի դեկտեմբերի 26-ին Հարավ-արևելյան Ասիայում, հայտնի ցունամիներից որպես ամենաշատ զոհերովը, այս մեկն առաջացել է գիշերվա ժամը 00։58-ին տեղի ունեցած 9.3 մագնիտուդով հզոր երկրաշարժից, որի էպիկենտրոնը գտնվում էր Ինդոնեզիայի Սումատրա կղզու արևմուտքում։ Զոհեր եղան ասիական մի քանի երկրներում։ Ինդոնեզիայում՝ 180 հազար մարդ, Շրի-Լանկայում՝ 31-39 հազար մարդ, Հնդկաստանում՝ 12 հազար մարդ, Թայլանդում՝ ավելի քան 5 հազար մարդ։ Ցունամիի ալիքները հասան մինչև Աֆրիկա՝ զոհեր եղան Սոմալիում և Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում։ Զոհվածների ընդհանուր թիվը կազմեց 235 հազար մարդ։
2011 թվականի մարտի 11 Ճապոնիայում, Տոկիոյից 373 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվող էպիկենտրոնով 9.0 մագնիտուդ ուժգնության երկրաշարժից առաջացավ ավելի քան 40մ բարձրության ալիքներով ցունամի։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում էր 32 կմ խորության վրա։ Երկրաշարժն ու նրան հետևած ցունամին դարձան Ֆուկուշիմայի ատոմակայանի վթարի պատճառ։ Երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների թիվը պաշտոնապես կազմում է 15 524 մարդ, 7 130 մարդ համարվում է անհետ կորած։ Երկրաշարժի, ցունամիի և ատոմակայանի վթարի հետևանքով երկրին հասցված տնտեսական վնասը գնահատվեց $198–309 միլիարդ դոլար։ Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանն այդ առիթով հայտարարեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա ամենադժվար հաղթահարելի ճգնաժամն էր Ճապոնիայի համար։
Ցունամին տարածվում է հսկայական արագությամբ՝ մեկ ժամում 800 կմ։ Չիլիի Վալդիվյան երկրաշարժի (եղել է 1960 թվականին, առ այսօր համարվում է աշխարհի ամենաուժգին երկրաշարժը) ժամանակ այդ ալիքները Հարավային Ամերիկայի ափերից ամբողջ Խաղաղ օվկիանոսի վրայով կտրեցին-անցան 15 հազար կմ ճանապարհ և փլվեցին Հավայան կղզիների, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի ափերի վրա ու հասան Կուրիլյան կղզիներ։
Մարդածին աղետներ
Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումներ (համապատասխանաբար 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին), մարդկության պատմության մեջ միջուկային զենքի ռազմական կիրառման միակ օրինակները։ Այն իրականացվեց ԱՄՆ-ի Զինված ուժերի կողմից, Երկրորդ համաշխարհային պատերազմի եզրափակիչ փուլում (պաշտոնապես հայտարարված նպատակը Ճապոնիայի կապիտուլյացիան արագացն էր), Երկրորդ Համաշխարհային պատերազմի խաղաղօվկիանոսյան թատերաբեմի ռազմական գործողությունների շրջանակներում։ 1945 թվականի օգոստոսի 6-ի առավոտյան ամերիկյան B-29 «Enola Gay», ռմբակոծիչը, որն այդպես էր կոչվել անձնակազմի հրամանատարի գնդապետ Փոլ Թիբբեթսի մոր անունով (Էնոլա Գեյ Հագարդ), ճապոնական Հերոսիմա քաղաքի վրա նետեց 13-18 կիլոտոն տրոտիլի համարժեքությամբ ատոմային «Little Boy» («Փոքրիկ») ռումբը։ Երեք օր անց, 1945 թվականի օգոստոսի 9-ին «Fat Man» («Հաստլիկ») ատոմային ռումբը նետվեց Նագասակի քաղաքի վրա B-29 «Bockscar» ռմբակոծիչի հրամանատար օդաչու Չարլզ Սուինիի կողմից։ Զոհվածների ընդհանուր թիվը կազմեց Հերոսիմայում 90-166 հազար մարդ և Նագասակիում՝ 60-80 հազար մարդ։
Պայթուններ Բեյրութի նավահանգստում, Բեյրութում տեղի ունեցած պայթյուններ, որոնք տեղի են ունեցել 2020 թվականի օգոստոսի 4-ին։ Արդյունքում զոհվել է առնվազն 207 մարդ, ավելի քան 6500-ը վիրավորվել են, իսկ շատերն` անհետ կորել[3]։ Ըստ Բեյրութի նահանգապետ Մարվան Աբուդի պայթյունների հետևանքով անօթևան է մնացել մինչև 300.000 հազար մարդ[4]։ Լիբանանի ընդհանուր անվտանգության ծառայության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ հիմնական պայթյունը կապված է եղել 2750 տոննա ամոնիումի նիտրատի հետ։ Հաջորդ օրը՝ օգոստոսի 5-ին, հրդեհը հիմնականում մարվել է։ Օգոստոսի 5-ին երկրի կառավարությունը Բեյրութը հայտարարել է բնական աղետների գոտի և քաղաքում հայտարարվել է արտակարգ դրություն։
Պայթյունների պատճառը անմիջապես չի պարզվել։ Պետական ԶԼՄ-ները ի սկզբանե հայտնում էին, որ պայթյունները տեղի են ունեցել հրավառության պահեստում, իսկ մյուսները հայտնում են, որ այն գտնվում է նավթային պահեստում կամ քիմիական նյութերի պահեստում։ Նավահանգստում պահվում էին պայթուցիկ և քիմիական նյութեր, ներառյալ նիտրատները, պարարտանյութերի և պայթուցիկների ընդհանուր բաղադրիչները։ Հանրային անվտանգության գլխավոր տնօրենը հայտարարել է, որ պայթյունը առաջացել է ամոնիումի նիտրատի պայթունից։ Անվտանգության ծառայության աղբյուրը հայտնել է, որ նախնական հրդեհը բռնկվել է պահեստում զոդման աշխատանքների ժամանակ։ Ամոնիումի նիտրատը կապված է Մոլդովական բեռնափոխադրող MV Rhosus նավի հետ, որը 2014 թվականին կայանել է Բեյրութի նավահանգստում շարժիչի հետ կապված խնդիրների պատճառով։ Նավը տեղափոխել է 2750 տոննա ամոնիումի նիտրատ՝ Բաթումից և Բեյրա քաղաքներից։ Երբ նավը ճանաչվել է նավարկման համար ոչ պիտանի, սեփականատերերը և բեռնափոխադրողները լքել են այն, անձնակազմը վերադարձվել է, իսկ բեռը տեղափոխվել է ափ և պահեստավորվել։