Տեքստային խնդիրներ

5. Առաջին տարում դաշտի յուրաքանչյուր հեկտակից հավաքեցին 25 ցենտներ ցորեն, ընդամենը՝ 350 ցենտներ: Երկրորդ տարում դաշտի մակերեսը ընդլայնեցին 1 հեկտարով, սակայն յուրաքանչյուր հեկտարից հավաքեցին 4 ցենտներ պակաս ցորեն:

1. Առաջին տարում քանի՞ հեկտար էին ցանել:

1) 8750
2) 85
3) 15
4) 14

2. Երկրորդ տարում քանի՞ ցենտներ ցորեն հավքեցին յուրաքանչյուր հեկտարից:

1) 29
2) 100
3) 21
4) 25

3. Երկրորդ տարում քանի՞ ցենտներ ցորեն հավաքեցին ամբողջ դաշտից:

1) 294
2) 315
3) 346
4) 355

4. Երկրորդ տարվա ցորենի բերքը առաջին տարվա բերքի ո՞ր տոկոսն է:

1) 90
2) 80
3) 10
4) 70

6. Խանութում կար 1,75 տ խնձոր և 1,1 տ տանձ: Օրական վաճառվում էր 125 կգ խնձոր՝ կիլոգրամը 250 դրամով և 110 կգ տանձ՝ կիլոգրամը 300 դրամով:

1. Վաճառքի առաջին օրը քանի՞ դրամ էր խանութի հասույթը (վաճառքից ստացված գումարը):

1) 64350
2) 31250
3) 33000
4) 437500

2. Ընդամենը քանի՞ դրամ հասույթ կլինի ամբողջ խնձորի վաճառքից:

1) 437700
2) 121000
3) 4375
4) 437500

3. Նվազագույնը քանի՞ օրում կսպառվեն և խնձորը և տանձը:

1) 12
2) 14
3) 10
4) 24

4. Նվազագույնը քանի՞ օրում խնձորի վաճառքից ստացված հասույթը կգերազանցի տանձի վաճառքից ստացված հասույթը:

1) 14
2) 13
3) 11
4) 12

7. Նավը 25 օրվա համար վերցրեց 3675 կգ մթերք:

1. Օրական ամենաշատը քանի՞ կգ մթերք պետք է օգտագործվի, որպեսզի եղած պաշարը բավարարի:

1) 147
2) 155
3) 55
4) 75

2. Քանի՞ օր ավելի կբավականցնի մթերքի այդ պաշարը, եթե օրական 42 կգ-ով պակաս օգտագործեն:

1) 5
2) 10
3) 15
4) 17

3. Քանի՞ կգ-ով պետք է պակասեցնեն մթերքի օրական պաշարը, որպեսզի այն բավականացնի 35 օր:

1) 42
2) 35
3) 5
4) 12

4. Քանի՞ մարդու կբավարարի մթերքը 25 օրում, եթե յուրաքանչյուր մարդու օրական տրվի 1 կգ 470 գ պաշար:

1) 150
2) 100
3) 250
4) 125

8. Առաջին պահեստում կա 240 տ քարածուխ, իսկ երկրորդում՝ 252 տ: Առաջինից օրական բաց թողեցին 16 տ քարածուխ, իսկ երկրորդից՝ 18 տ:

1. 4 օր հետո քանի՞ տոննա քարածուխ կմնա երկու պահեստում միասին:

1) 356
2) 416
3) 312
4) 324

2.Երկրորդ պահեստի քարածուխը քանի՞ օր հետո կսպառվի:

1) 15
2) 14
3) 13
4) 16

3. Պահեստներում քանի՞ օր հետո կմնա հավասար քանակով քարածուխ:

1) 8
2) 7
3) 6
4) 9

4. Քանի՞ տոննա քարածուխ կմնա պահեստներից մեկում այն պահին, երբ մյուս պահեստի քարածուխը սպառվի:

1) 18
2) 15
3) 16
4) 17

9. Մի բաքում կա 840 լ ջուր, իսկ մյուսում՝ առաջինի 4/7 մասը: Առաջին բաքից ժամում հոսում է 3 անգամ ավելի շատ ջուր, քան երկրորդից: 5 ժ հետո առաջին բաքում մնացել էր 40 լ պակաս ջուր, քան՝ երկրորդում:

1. Սկզբում քանի՞ լիտր ջուր կար երկրորդ բաքում:

1) 1470
2) 480
3) 600
4) 240

2. Քանի՞ լիտր ջուր է հոսում առաջին բաքից մեկ ժամում:

1) 200
2) 32
3) 40
4) 120

3. 5 ժամում երկրորդ բաքի քանի՞ տոկոսն է դատարկվում:

1) 25
2) 175/3
3) 125/3
4) 500/7

4. Քանի՞ րոպե հետո բաքերում կմնա հավասար քանակությամբ ջուր:

1) 1
2) 240
3) 4,5
4) 270

10. Առաջին տակառում կա 80 լ հեղուկ, իսկ երկրորդում՝ 64 լ: Առաջին տակառից օրական դատարկվում է 2,5 լ հեղուկ, իսկ երկրորդից ՝ 0,5 լ:

1. Քանի՞ օրում կդատարկվի առաջին տակառը:

1) 32
2) 16
3) 8
4) 200

2. Քանի՞ օր հետո առաջին տակառում կմնա 30 լ հեղուկ:

1) 10
2) 20
3) 15
4) 25

3. Քանի՞ օր հետո երկրորդ տակառում կմնա նրա պարունակության 75%-ը:

1) 8
2) 16
3) 32
4) 25

4. Քանի՞ օր հետո տակառներում հեղուկները կհավասարվեն:

1) 8
2) 16
3) 32
4) 4

11. Շտեմարաններից մեկում կար 21 ցենտներ կարտոֆիլ, իսկ մյուսում՝ 18 ցենտներ: Առաջին շտեմարան օրական սկսեցին բերել 9 ցենտներ կարտոֆիլ, իսկ երկրորդ շտեմարան` 12 ցենտներ:

1. Քանի՞ օր հետո երկրորդ շտեմարանում կլինի 126 ցենտներ կարտոֆիլ:

1) 5
2) 7,5
3) 9
4) 6

2. Քանի՞ տոննա կարտոֆիլ կլինի 3 օր հետո երկու շտեմարաններում միասին:

1) 10
2) 1
3) 102
4) 10,2

3. Քանի՞ տոննա կարտոֆիլ կլինի երկրորդ շտեմարանում, երբ առաջինում լինի 12 տ կարտոֆիլ:

1) 16
2) 15
3) 9
4) 14

4. Քանի՞ օր հետո առաջին շտեմարանում 1,2 անգամ քիչ կարտոֆիլ կլինի, քան երկրորդում:

1) 9
2) 6
3) 8
4) 7

12. Դասարանում կա 15 աշակերտ, որոնց 20%-ը գերազանցիկ են: Դասարանի տղաները 3-ով ավելի են աղջիկներից:

1. Քանի՞ տղա կա դասարանում:

1) 6
2) 9
3) 12
4) 8

2. Գտնել դասարանի գերազանցիկ աշակերտների թիվը:

1) 3
2) 5
3) 6
4) 12

3. Գտնել դպրոցի աշակերտների թիվը, եթե այդ դասարանի աշակերտների թիվը դպրոցի աշակերտների թվի 3/80 մասն է:

1) 200
2) 300
3) 400
4) 500

4. Քանի՞ գերազանցիկ տղա կա դասարանում, եթե աղջիկների 1/3-ն են գերազանցիկ:

1) 1
2) 2
3) 4
4) 3

Leave a comment