Տեքստային խնդիրներ

20. Խանութն առաջին գնորդին վաճառեց 50 մ կտորի 20%-ը, երկրորդին՝ մնացածի 30%-ը:

1. Քանի՞ մետր կտոր գնեց առաջին գնորդը:

1) 20
2) 10
3) 12,5
4) 30

2. Երկրորդ գնորդը առաջինից քանի՞ մետրով ավելի գնեց:

1) 2
2) 5
3) 10
4) 12

3. Երկրորդ գնորդը ամբողջ կտորի ո՞ր տոկսը գնեց:

1) 30
2) 12
3) 24
4) 80

4. Կտոր ո՞ր տոկոսը մնաց խանութում:

1) 56
2) 50
3) 44
4) 0

22. Կա 80 գ 25%-անոց աղի լուծույթ:

1. Քանի՞ գրամ է աղի զանգվածն այդ լուծույթում:

1) 10
2) 15
3) 25
4) 20

2. Քանի՞ տոկոս աղ է պարունակում այդ լուծույթի 40 գրամը:

1) 25
2) 12,5
3) 40
4) 20

3. Քանի՞ գրամ մաքուր աղ պետք է ավելացնել այդ լուծույթին, որպեսզի նրանում ջրի և աղի զանգվածները հավասարվեն:

1) 20
2) 40
3) 25
4) 30

4. Քանի՞ գրամ ջուր պետք է գոլորշիացնել այդ լուծույթից, որպեսզի աղի պարունակությունը դառնա 80%:

1) 55
2) 45
3) 50
4) 35

23. Երբ 1 կգ աղի լուծույթից դատարկեցին 250 գ և այնտեղ ավելացրին 500 գ մաքուր ջուր, արդյունքում ստացվեց 10,8 %-անոց լուծույթ:

1. Քանի՞ գրամ աղ է պարունակում ստացված լուծույթը:

1) 120
2) 130
3) 250
4) 135

2. Որքա՞ն էր աղի տոկոսը սկզբնական լուծույթում:

1) 20
2) 25
3) 18
4) 30

3. Քանի՞ գրամ աղ կար սկզբնական լուծույթում:

1) 190
2) 180
3) 200
4) 250

4. Քանի՞ գրամ ջուր պետք է գոլորշիացնել ստացված լուծույթից, որպեսզի նրանում աղի տոկոսը հավասար լինի սկբնական լուծույթի տոկոսին:

1) 500
2) 400
3) 300
4) 450

Leave a comment