ԲԱՑ ՔՆՆԱՐԿՈՒՄ․ ՄՈԺԴԵ՞, ԹԵ՞ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդ պարսիկ գրողի այս պատմվածքը վերջերս ընթերցած ամենապարզ, հետաքրքիր ընթացքով և անկեղծ գրված ստեղծագործությունն էր, որ ընթերցել էի։ Չեմ ցանկանում շատ խորանալ ու ներկայացնել պատմվածքի բովանդակությունը և թե մի դրվագից մյուսն ինչ էր իրենից ներկայացնում։ Այլ ցանկանում եմ միանգամից անցնել վերլուծությանը։ Պատմվածքի ողջ ընթացքում՝ սկզբից մինչև վերջ, ակնհայտ երևում է տղամարդու մեծ սերը կնոջ նկատմամբ։ Եվ այդ ամենին զուգահեռ, հեղինակի հետ միասին ցանկանում ես հասկանալ՝ արդյոք կինը լքել էր նրան, որովհետև միապաղաղ էր նրանց կյանքը։ «Ազատությո՛ւն…ազատությո՛ւն….ազատությո՛ւն…անիծյա՛լ…ստահա՛կ…կեղտի կտո՛ր» այս խոսքերից և վերջաբանից հետո ես եկել եմ միայն մեկ եզրակացության, որ ոչ՝ կնոջ համար նրանց համատեղ կյանքը միապաղաղ չէր, նա ուղղակի չէր կարողանում ընդունել այդչափ մեծ սեր և չէր կարող փոխանցել այն, հավանաբար՝ չէր սիրում կամ ուղղակի ոչ այդքան։ Սակայն Մոժդեն բավականին գիտակից էր, որ հասկանար՝ ամուսնու համար ավելի ճիշտ կլիներ ազատությունը, քան այդ սերը։ Չնայած, եթե խորանանք ու մի քանի տարբեր շերտերի տակից նայենք, միգուցե հանգենք այն եզրակացությանը, որ դա սեր չէր՝ այլ մոլուցք, մոլեգնություն տղամարդու կողմից և նա սիրում էր, դուր էր գալիս իր այդ սերը։

Հարցադրումներ քննարկման համար․

Ինչպե՞ս կբնութագրեք Մոժդեի և հեղինակի սերը։
Ըստ Ձեզ, Մոժդեն իսկապես վախեցած էր այն ամենից, ինչը որպես փաստարկ հետագայում ներկայացնում էր։
Ինչու՞ կինը հետ վերադարձավ միայն 1 ամիս անց։
Տղամարդու սերը դա գեղեցիկ զգացմու՞նք էր, թե՞ ուժգին մոլեգնություն։
«Ազատությո՛ւն…ազատությո՛ւն….ազատությո՛ւն…անիծյա՛լ…ստահա՛կ…կեղտի կտո՛ր» տվեք ձեր բացատրությունն այս վերջաբանին։
Երբևէ սիրահարվել եք, կամ սիրե՞լ եք․

Leave a comment