ԱՊԱԳԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԿԱՐԻՔ ԿԼԻՆԻ՞

Քննարկում՝ «Ապագայում ուսուցիչների կարիք կլինի՞» թեմայով։

Այսօր մենք ունեցանք քննարկում «Ապագայում ուսուցիչների կարիք կլինի՞» թեմայով։ Կարծում եմ, թեման բավականին արդիական է և ինձ համար շատ հետաքրքիր։ Առհասարակ, ես սիրում եմ լսել պոդքաստեր տարբեր մասնագետների և տարբեր թեմաների շուրջ։ Եվ պոդքաստերից մեկում խոսք գնաց ուսուցիչների և առհասարակ մանկավարժի մասնագիտության արդիականության վերաբերյալ։ Ըստ իս, մեր օրերում առանց ուսուցչի մենք կկարողանանք ստանալ գիտելիք և տեղեկություն, ամեն ինչ համացանցում բաց դրված է։ Անգամ կան ոչ ֆորմալ կրթության միջոցներ, որտեղ քո «ուսուցիչը» ծրագրված համակարգն ու արհեստական բանականությունն է։ Նույնիսկ, եթե առաջանում են հարցեր՝ դրանց պատասխանը նույնպես կարող ենք գտնել համացանցի միջոցով, որտեղ բանական և ճիշտ ձևակերպված հարցերը միանշանակ ունեն իրենց պատասխանները։ Այնուամենայնիվ, լավ մասնագետի կարիք միշտ լինում է՝ այդպես էլ նաև լավ ուսուցչի, մանկավարժի կարիք՝ յուրաքանչյուր ուսանող ունենալու է։ Կան բաներ, որ ծրագրված համակարգը չի կարող ապահովել՝ այն է, թե սոցիալական շփումը, որի պահանջը մարդկանց գերակշռող մասն ունենում է։

Այսօրվա մեր քննարկման ընթացքում ընթացքում հնչեցին տարբեր տեսակետներ և կարծիքներ։ Չնայած այդ ամենին, բոլորս էլ հանգեցինք նույն կետին, որ ուսուցչի կարիք միշտ էլ կլինի։

Leave a comment